Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի փոքրիկների համար ապահովվեց հունիսմեկյան տոնական բարձր տրամադրություն

Գեղարքունիքի մարզի փոքրիկների համար ապահովվեց հունիսմեկյան տոնական բարձր տրամադրություն 02.06.2023

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գեղարքունիքի մարզի համայնքներում և մի շարք բնակավայրերում անցավ տոնական բարձր տրամադրությամբ, աշխույժ ու գունառատ մթնոլորտում։ Տոնական ողջ օրը ուղեկցվեց երգ- երաժշտությամբ, գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքների և բնակավայրերին մշակութային հաստատությունների պարային և երաժշտական խմբերը, անհատ կատարողներ։ Փոքրիկները զբաղվեցին կավճանկարչությամբ, անմիջական շփում ունեցան սիրված մուլտհերոսների և ծաղրածուների հետ, դիտեցին կրկեսային շոու ծրագրեր, մարզական ցուցադրական տարբեր ելույթներ։ Օրը տպավորիչ ու անմոռաց էր նաև վարդենիսցի փոքրիկների համար։ Սահմանամերձ Սոթք, Ազատ, Կութ բնակավայրերի շուրջ 200 երեխա հյուրընկալել էին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին և բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ․․․

Գեղարքունիքում կիրականացվի էներգոարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգետիկայի ավելացմանն ուղղված ծրագիր

Գեղարքունիքում կիրականացվի էներգոարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգետիկայի ավելացմանն ուղղված ծրագիր 02.06.2023

Հունիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցավ հրավիրված քննարկում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից նախատեսված նոր ինտերգրված ծրագրի բովանդակության վերաբերյալ, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը: Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սասուն Սահակյանը, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիսթիան Հենշելը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ,Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, միջազգային փորձագետներ: Հյուրերն իրազեկեցին, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը ներկայումս պլանավորում է նոր ինտեգրված ծրագիր, որը ֆինանսավորում է Գերմանիայի տնտեսական համագործակցության ․․․

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի մայիսի 26-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի մայիսի 26-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում 02.06.2023

2023 թվականի մայիսի 26-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքեր չեն գրանցվել։ Փաստացի բուժում ստացող պացիենտներ չկան: Բուժման արդյունքում գրանցվել է 650 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 76 թեստավորում։ 2022թ. օգոստոսի 1-ից - 2023թ․ հունիսի 2-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 651Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք):

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2023

Սիրով շնորհավորում եմ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Սիրելի՛ մանուկներ, մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ և անհոգ մանկության, առողջ ու երջանիկ ապագայի, կրթության բարձր որակի, մշակութային և մարզական ոլորտներում ընդգրկվածության ապահովմանը։ Ցանկանում եմ, որ միշտ լինեք ջերմությամբ և սիրով շրջապատված, որ ոչինչ երբեք չխաթարի ձեր ուրախ մանկությունն ու չխամրեցնի ձեր առօրյայի ոչ մի երանգ: Մեր՝ մեծերիս կյանքն իմաստավորվում է ձեր ժպիտով ու խինդով: Եվ այդ ժպիտն ու խինդն են մեր հայրենիքի խաղաղության և բարեկեցության երաշխիքները: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ երեխաներ:

Մայիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 109 երեխա

Մայիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 109 երեխա 01.06.2023

2023 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 109 երեխա, որից 57-ը՝ տղա, 52-ը՝ աղջիկ: 109 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 41-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ կառավարությունը 117 միլիոն 392 հազար դրամ է տրամադրել Գեղարքունիքի մարզի մի շարք ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 117 միլիոն 392 հազար դրամ է տրամադրել Գեղարքունիքի մարզի մի շարք ծրագրերի համար 01.06.2023

Հ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի նիստում որոշում է կայացվել գումար հատկացնել Գեղարքունիքի մարզային նշանակության որոշ ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման համար։ Այդ թվում՝ 38 միլիոն 535,6 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման համար 4 միլիոն 992 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ61+380-ում գտնվող կամրջի հիմնանորոգման նախագծի համար 50 միլիոն դրամ՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար 13 միլիոն 554,6 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար 10 միլիոն 311,3 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:00:52