Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 18.01.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի աշխատանքային այցով մարզ ժամանած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին և պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանին։ Ընդունելությանը ներկա էին նաև Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի բժշկական կենտրոնների, Ճամբարակի առողջության կենտրոնի և Մարտունու ծննդատան տնօրենները։ Նախ շնորհակալություն հայտնեցի նախարարին՝ նախորդ տարի աշնանը հակառակորդի ագրեսիայի հետևանքով մարզին հասցված վնասների վերկանգնմանն աջակցելու, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում նախարարության հետ համատեղ մարզի առողջապահական համակարգում․․․

Ճամբարակցի զորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ

Ճամբարակցի զորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ 17.01.2023

2023 թվականի հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի հերթական արարողությունը Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ հունվարի 17-ին՝ Ճամբարակ համայնքում։ Զորակոչի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատներ։ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Ճամբարակի տարածքային բաժնում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում ներկաները շնորհավորեցին, բարի ու խաղաղ ծառայություն մաղթեցին նորակոչիկներին և նրանց ճանապարհեցին կենտրոնական հավաքակայան։ Զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև սահմանված ժամկետի ավարտը։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 16.01.2023

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։ Ներկաներն անդրադարձան համայնքների 2023 թվականի բյուջեների իրատեսական պլանավորման և նախկին տարիներից կուտակված ապառքների ներառման հարցում համայնքապետարաններին ցուցաբերվող աջակցությանը, բնակչության հարկային պարտավորությունների կատարման ընթացքին, տեղեկատվություն ներկայացվեց միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և...

Սարուխանում բացվեց եւ օծվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին

Սարուխանում բացվեց եւ օծվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին 14.01.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ թեմի հոգեւոր դասի, օծվեց եւ բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Գեղարքունիքի մարզային քնչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, հհ ազգային անվտանգության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Վարդանյանի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկակարական վարչության պետ Գեւորգ Գալստյանի, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցների,...

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում 13.01.2023

2023 թվականի հունվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 1 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 1 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 554 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 125 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ հունվարի 13-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 555 Covid-19-ի դրական դեպք:

Գեղարքունիքի մարզից զորակոչիկների հերթական խումբը մեկնեց ծառայության

Գեղարքունիքի մարզից զորակոչիկների հերթական խումբը մեկնեց ծառայության 12.01.2023

2022 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը Գեղարքունիքի մարզում անցկացվեց հունվարի 12-ին՝ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Սևանի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։ Զորակոչը մեկնարկեց հանդիսավոր արարողություններով, ուղեկցվեց ողջույնի, շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքերով։ Արարողություններին մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Բանակ ճանապարհվելուց առաջ նորակոչիկները, տեղի եկեղեցիներում, մոմեր վառեցին և ստացան Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը։ Առաջիկա օրերին ձմեռային զորակոչի արարողություններ տեղի կունենան նաև Վարդենիս եւ Ճամբարակ համայնքներում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 18:07:56