Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց կենսաթոշակի անցած տնօրեններին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց կենսաթոշակի անցած տնօրեններին 03.03.2022

Կենսաթոշակի անցնելու և մանկավարժության բնագավառում ունեցած երկարամյա ու անբասիր աշխատանքի համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Դդմաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանին, Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Սարգսյանին և Ծովասարի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրի Վարդանյանին: Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց` իրենց ղեկավարած կրթօջախներում կատարած արդյունավետ գործունեության, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած նկատելի ավանդի համար: «Շնորհակալ եմ, որ կարողացաք նաև այնպիսի հայրենասեր սերունդ կրթել ու դաստիարակել, ովքեր անձնվիրաբար իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Ես համոզված եմ, որ դուք կշարունակեք մանկավարժական ձեր գործունեությունը և տարիների մասնագիտական հարուստ փորձն ու գիտելիքները կփոխանցեք երիտասարդ սերունդներին»,- նշեց մարզպետը:...

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց առանձին բարերարների

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց առանձին բարերարների 03.03.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի շնորհակալագրով խրախուսեց 2021 թվականին Սարուխան համայնքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սարուխանցիների հիշատակն հավերժացնող հուշակոթողի նախաձեռնող և հովանավոր Կարապետ Հովհաննիսյանին և Մարտունի համայնքի Նշխարք բնակավայրում 2021 թվականի կառուցված Սուրբ Նշան մատուռի կառուցման նախաձեռնող և հովանավոր Զավեն Բաղդասարյանին: Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց բարերարներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և հանրօգուտ նախաձեռնությունների իրականացում: «Շատ կարեւոր է, որ մեր հերոսներից ոչ ոք չմոռացվի, նրանց գործած սխրանքներից ոչինչ չմոռացվի։ Կարեւոր է նաեւ հայրենի հավատի ամրապնդումն ու զորացումը այն բնակավայրերում, որտեղ զգացվում է նոր եկեղեցիների կամ վանքերի կարիքը։ Երկու դեպքերում էլ բարերարներն ազգօգուտ գործ են կատարել եւ արժանի են դրվատանքի»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն 03.03.2022

Կառավարությունը հաստատեց անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը: Նախատեսվում է բոլոր մարզերում անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսավարողներին տրամադրել առավելագույնը 5 փուլով փոխհատուցում, ընդ որում 1 շահառուին տրամադրվող փոխհատուցումը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ ոչ ավելի քան 2,8 մլրդ դրամը։

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ...

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ... 02.03.2022

ՀՀ կառավարություն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն  Սարգսյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության տարելիցի կապակցությամբ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության տարելիցի կապակցությամբ 28.02.2022

Սիրելի՛ հայրենակիցներ 1988 թվականի փետրվարի վերջին օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ապրող հայության հանդեպ պետական մակարդակով կազմակերպվեց և իրականացվեց հրեշավոր ցեղասպանություն, որը մինչ օրս այդպես էլ հավուր պատշաճի չդատապարտվեց թե Խորհրդային Միության, թե միջազգային հեղինակավոր ատյանների կողմից։ Սումգայիթի հայերը սպանվեցին ու խոշտանգվեցին, բնավեր եղան ամենաբարբարոսական եղանակներով, միայն այն պատճառով, որ հայ էին ծնվել։ Բառերով դժվար է նկարագրել այն արհավիրքը, այն ոճրագործությունները, որոնք ապրեցին Սումգայիթի հայերը եղերական այդ երեք օրերի և դրանց հաջորդող դեպքերի ընթացքում։ Սումգայիթից հետո, թևավորված ԽՍՀՄ կառավարության թողտվությունից և ոչ համարժեք քայլերից, Ադրբեջանի կառավարությունը սաստկացրեց հալածանքներն ու բռնությունները Ադրբեջանի մյուս հայաշատ վայրերում՝ Բաքվում, Գանձակում, Շամխորում և այլուր։ ...

Գավառ համայնքը տեղեկացնում է ավագանու նիստի մասին

Գավառ համայնքը տեղեկացնում է ավագանու նիստի մասին 24.02.2022

Սույն թվականի փետրվարի 25-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստը՝ օրակարգային հետևյալ հարցերով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55