Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անդրադարձը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվան

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անդրադարձը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվան 22.03.2022

Ջրի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մարտի 22-ին՝ քաղցրահամ ջրային ռեսուրսների կարևորության մասին իրազեկվածությունը բարձրացնելու և խթանելու դրանց կայուն կառավարումը: Ջուրը կյանքի հիմնասյուներից մեկն է, որը ոչ միայն անհրաժեշտ է ծարավը հագեցնելու կամ առողջությունը պաշտպանելու համար, այն կենսական նշանակություն ունի աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական, սոցիալական ու մարդկային զարգացմանն աջակցելու համար: Բնապահպանական մի շարք նշանակալի ամսաթվերի շարքում այս օրը հատկապես կարևոր է, քանի որ մարդկությանը խմելու ջրի բավարար քանակով և ընդունելի որակով ապահովելու հարցը դառնում է գլոբալ բնապահպանական խնդիր բոլոր երկրների համար: Մտահոգություն է առաջացնում ոչ միայն խմելու ջրի սակավությունը, այլև դրա որակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարեկան ավելի քան 500 միլիոն մարդ հիվանդանում է անորակ ջրի օգտագործումից։

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում իրականացվում են  (COVID-19) դեմ պատվաստումների հետներդրումային գնահատման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում իրականացվում են (COVID-19) դեմ պատվաստումների հետներդրումային գնահատման աշխատանքներ 22.03.2022

Գավառի պոլիկլինիկայում, Դդմաշենի և Լճափի ամբուլատորիաներում մարտի 22-ին և 23-ին իրականացվելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների հետներդրումային գնահատման աշխատանքներ: Գնահատման աշխատանքներում ներգրավված են Ամերիկայի միացյալ նահանգների «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» հասարակական կազմակերպության, Ամերիկայի միացյալ նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, Գլոբալ Առողջապահական խորհրդատվական կազմակերպության (MM Global Health Consulting), Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ: Վերջիններիս ներկայացուցիչներին մարտի 22-ին ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը: Հյուրերը մարզպետի տեղակալին ներկայացրին համառոտ տեղեկատվություն՝ իրենց գործունեության վերաբերյալ, որում մասնավորապես նշվեց, ․․․

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլում

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլում 21.03.2022

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվեց 2 փուլով` մարզային և հանրապետական (եզրափակիչ): Այն անցկացվեց 2 տարիքային խմբերով` տղամարդկանց և կանանց համար: Մրցաշարի առաջին փուլն անցկացվեց մարզերում, Երևան քաղաքում և Արցախում: ՀՀ Գեղարքունիքի մարզում մարզային փուլին մասնակցեցին 148 մարզիկներ: Այն մասնակցության առումով 3-րդ ցուցանիշն էր Երևանից և Լոռու մարզից հետո: Մարզային փուլի արդյունքներով ձևավորվեց մարզի հահավաքական թիմը (12 մարզիկ` յուրաքանչյուր տարիքային խմբում 3 կին և 3 տղամարդ), որը 2022 թվականի մարտի 18-19-ը Չարենցավան քաղաքում մասնակցեց մրցաշարի եզրափակիչ փուլին: Մրցաշարի եզրափակիչ փուլը մեկնարկեց մարտի 18-ին: Մրցումներն անցկացվեցին 3 խաղափուլով, իսկ 1-4-րդ տեղերի համար` 5 խաղափուլով: Մրցակից զույգերը որոշվել էին վիճակահանությամբ: Մարզիկը 2 պարտությունից հետո դուրս էր մնում հետագա պայքարից: Ծավալվեց հետաքրքիր և համառ պայքար: Մրցանակային էին համարվում 1-20-րդ տեղերը: ՀՀ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմի մարզիկներից 6-ը գրավեցին մրցանակային տեղեր: ․․․

Գավառի թատրոնի շենքում հանդիսավորությամբ նշվեց Պոեզիայի միջազգային օրը

Գավառի թատրոնի շենքում հանդիսավորությամբ նշվեց Պոեզիայի միջազգային օրը 21.03.2022

Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մարտի 21-ին հանդիսավորությամբ նշվեց Պոեզիայի միջազգային օրը, որը միաժամանակ նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին։ Գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպվել էր Գավառի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի և Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի համատեղությամբ։ Ցերեկույթը վարեց Գավառի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, Գավառի կրթամշակութային հաստատությունների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության, մարզի ուժային տարբեր կառույցների կին աշխատակիցներ,մայրաքաղաքից հրավիրված հյուրեր։ Ցերեկույթի մասնակիցներին ողջունեցին «Էլեգիա» քառյակի ջութակահարները։...

Հայտարարություն

Հայտարարություն 18.03.2022

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, հիշեցվում է, որ ՀՀ կառավարության կողմից հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի շրջանակներում մարզի խոշորացված համայնքներում ընթանում է հայտերի ընդունման գործընթաց, որի վերջնաժամկետը՝ մինչև սույն թվականի մարտի 21-ն է։ Ծրագրից օգտվելու համար խնդրվում է դիմել համայնքապետարաններ` մինչև նշված ժամկետը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 18.03.2022

Մարտի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, մարզպետի խորհրդականներ և օգնականներ: Քննարկվեց մարտի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների ընթացքը,որոնց վերաբերյալ զեկուցեցին ստորաբաժանումների ղեկավարները: Դրանք վերաբերում էին մարզային նշանակության ճանապարհների պատշաճ սպասարկմանը, պետության կողմից գարնանացան սերմացուների ու պարարտանյութերի սուբսիդավորմանը, Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման եւ վերակազմակերպման հետ կապված խնդիրներին, Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ընդունման ընթացքին, կորոնավիրուսի տարածման դեմ պատվաստումների գործընթացն արդյունավետ կազմակերպելուն և մինչև 2022 թվականի մայիսի ․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43