Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ հրաձգության մարզային մրցաշարը

Կայացավ հրաձգության մարզային մրցաշարը 04.04.2022

2022 թվականի մարտի 31-ին Գավառի Ավ. Իսահակյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հրաձգության մրցաշարի մարզային փուլը: Այն անցկացվում էր ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող Սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրի շրջանակում: Մարզում հրաձգության մրցաշարն անցկացվեց երկու փուլով` համայնքային և մարզային: Համայնքային փուլն անցկացվեց մարտի 17-18-ին` տարածքների ավագ զինղեկների կողմից: Համայնքային փուլում հաղթած թիմերը մասնակցեցին մարզային փուլին: Հրաձգության մրցումներին մասնակցած դպրոցների թիմերի կազմում ընդգրկված էին 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվեցին օդամղիչ հրացանով ` մինչև թիրախ 10 մետր հեռավորությամբ: Յուաքանչյուր մասնակից իրավունք ուներ 8 կրակոցի, որից լավագույն 5-ը հաշվարկային էր: Թիմի հավաքած միավորը որոշվում էր թիմի յուրաքանչյուր անդամի հավաքած միավորների հանրահաշվական հանրագումարուվ:․․․

Ոռոգման համակարգերի արդիականացման, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների ճանապարհին

Ոռոգման համակարգերի արդիականացման, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների ճանապարհին 04.04.2022

Գավառ խոշորացված համայնքի Գեղարքունիք բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կվերսկսվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 32 միլիոն 853 հազար դրամ է, որից 22 միլիոն 997 հազար դրամը կազմել է ՀՀ կառավարության, 9 միլիոն 855 հազար 900 դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանի ներդրումը։ Մարտի 22-ի դրությամբ այստեղ աշխատանքներն ավարտված են շուրջ 70 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի ներհամայնքային ոռոգման ցանցը տարբեր թաղամասերում կհիմնանորոգվի կամ կվերակառուցվի շուրջ 2 կիլոմետր երկարությամբ, ինչի շնորհիվ տնտեսություններին ոռոգման ջուրը կմատակարարվի առանց կորուստների։ Շինարարական աշխատանքները կվերսկսվեն եղանակների տաքանալուն պես։

«Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի հուշամեդալով հետմահու պարգևատրվել է Շոթա Արմենակի Գևորգյանը

«Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի հուշամեդալով հետմահու պարգևատրվել է Շոթա Արմենակի Գևորգյանը 04.04.2022

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի հուշամեդալով հետմահու պարգևատրվել է 2020 թվականի Արցախյան պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված, ժամկետային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրից Շոթա Արմենակի Գևորգյանը: Հուշամեդալը ապրիլի 4-ին հերոսի մորը հանձնեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման զորահավաքային բաժնի պետ Բենիկ Սարգսյանը և Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը: Սևակ Խլղաթյանը զրուցեց զոհված հերոսի հարազատների հետ, հնչեցրեց սփոփանքի և մեծարանքի խոսքեր: «Մենք խոնարհվում ենք հերոս Շոթա Գևորգյանի հիշատակի առջև: Անգնահատելի է նրա և իր ծառայակից շատ ու շատ հերոսացած տղաների դերը ․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվեցին սննդի անվտանգության եւ անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվեցին սննդի անվտանգության եւ անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների հետ կապված հարցեր 03.04.2022

Ապրիլի մեկին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում սննդի անվտանգության կանոնների պահպանման, սպանդանոցային մորթի ապահովման եւ անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր։ Կարեւորվեց սպանդանոցային մսի եւ մսամթերքի վաճառքի կազմակերպման գործընթացը եւ փողոցային մորթի, անհայտ ծագման մսամթերքի վաճառքի արգելումն ու բացառումը։ Նշվեց, որ 2022 թվականի ապրիլի մեկին դրությամբ մարզում գործարկման են պատրաստ յոթ սպանդանոց, երկու սպանդանոցի շահագործումն էլ գտնվում է ավարտական փուլում։ Կարեւորվեց անասնահամաճարակների դեմ ուղղված միջոցառումների իրականացումը սահմանված ժամկետներում․․․

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով Սևան համայնքում իրականացվել են իրազեկման աշխատանքներ

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով Սևան համայնքում իրականացվել են իրազեկման աշխատանքներ 01.04.2022

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 2022 թվականին հանրապետության մարզերում նախատեսված է իրականացնել «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության» 13 ծրագիր, որոնք են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության», «2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում 2023-2025թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում 2023-2025թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ 01.04.2022

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ Վարչապետի 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման 19-րդ կետից բխող հանձնարարականը, ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանրային քննարկում Գեղարքունիքի մարզպետարանի կառավարման ապարատի 2023 թվականի բյուջետային հայտի և 2023-2025թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի, ներառյալ 2022 թվականի հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի ֆինասական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38