Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ներկայացվեց «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը

21.03.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը ներկայացրին նույն ծրագրի խորհրդատուներ Սիրանուշ Գալստյանը, Աղասի Մնացյանը, «Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Մկրտչյանը, «Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիա» ՀՍԱԱ փորձագետ Կարո Գևորգյանը և DSIK կազմակերպության ծրագրի տեղական համակարգող Արգամ Արշակյանը։
Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի օգնական Երեմ Քարամյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի մասնագետներ։
Խորհրդատուների և փորձագետների ներկայացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ԵՄ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից։ Այն նպաստելու է էներգաարդյունավետության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը։
Ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի նոյեմբերին և կավարտվի 2024 թվականի նոյեմբերին։ Ծրագրի գործընկեր նախարարություններն են ՀՀ ՏԿԵ, ՀՀ Շրջակա միջավայրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունները։ Այն իրականացվում է ՀՀ Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բարձրլեռնային, սահմանամերձ, բնական գազի մատակարարումից զուրկ բնակավայրերում։
Ծրագրի անմիջական շահառուներն են տեղական համայնքներն ու սոցիալապես անապահով բնակչությունը։
Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 600 տնտեսություն, համայնքային 80 և հանրային 18 կառույց կապահովվեն փոքրածավալ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության լուծումներով։
Խոցելի, ցածր եկամուտ ունեցող բնակավայրերում կխթանվի կոշտ կենսավառելիքով աշխատող էներգաարդյունավետ վառարանների օգտագործումը, կզարգացվեն տեղական արտադրողների կարողությունները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05