Նորություններ

Տեղեկացում 01.12.2022
ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում որոշում է կայացվել 122,363.8 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար: Այդ թվում՝ 48,602.3 դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Ն. Գետաշեն -Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման համար 35,582.4 դրամ՝ Վարդենիս համայնքի Խ. Ստեփանյան փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման և կահավորման համար 38,179.1 դրամ՝ Վարդենիս համայնքի Վ. Համբարձումյան փողոցի միակողմանի (170 մ երկկողմանի ) մայթի կառուցման համար։

Քաղաքացիների ընդունելություն Ճամբարակ համայնքում 30.11.2022
Նոյեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը։ Ընդունելության ներկայացած 48 քաղաքացիներից 35-ը դիմեցին սոցիալական աջակցության, 7-ը՝ բնակարանային, 4-ը՝ առողջապահական, 2-ը՝ անձնական խնդիրներով։ Դիմումները վերցվել են հաշվառման, որոնց պատասխանը կտրվի անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 28.11.2022
Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քննարկվեց նախորդ խորհրդակցության հանձնարարականների ընթացքը։ Քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում էին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին եւ արդյունքներին, մարզով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության կանխարգելմանը եւ ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակին, մարզի համայնքներին անհրաժեշտ քանակի շչակների տրամադրմանը, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին,․․․

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի նոյեմբերի 18-25-ն ընկած ժամանակահատվածում 28.11.2022
2022 թվականի նոյեմբերի 18-25-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 3 պացիենտ, որից 1-ը ստանում են հիվանդանոցային բուժում: Բուժման արդյունքում գրանցվել է 545 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 49 թեստավորում: Օգոստոսի 1-ից նոյեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 548 Covid-19-ի դրական դեպք:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ԱՆՎՃԱՐ հետազոտություն կիրականացնի Գեղարքունիքի մարզում 28.11.2022
ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան նոյեմբերի 30-ին՝ 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքում(գյուղատնտեսական նախկին շուկայի տարածք), կիրականացնի անվճար հետազոտություն մարզի բնակիչների համար։ Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։ ԻՀԱԿ բուժախտորոշիչ շարժական կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչության պատվիրակության ղեկավարը, իրենց այցի հիմնական նպատակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հետ կապված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում բերաբերում են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։ ...