Նորություններ
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Սեպտեմբերի 20-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունեցինք Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին, Գլոբալ հաղորդակցության վարչության ղեկավար Արմինե Պետրոսյանին, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլային, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներին ու տեխնիկական թիմի անդամներին։,...
Տեղեկացում 17.09.2022
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Սեպտեմբերի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 58 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 71 պացիենտ, որից 5-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 312 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 185 թեստավորում: Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է 17.09.2022
ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։ Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին։ Հարթակում, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3UaEnxc , քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն: Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրմադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք․․․
Տեղեկացում 16.09.2022
ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել՝ ըստ գտնվելու վայրի Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում: Ուսուցիչներն այդ մասին պետք է տեղեկացնեն՝ նամակ գրելով info@atc.am էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 18:00-ն: Ուսուցիչների կամավոր ատեստավորումն իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 29-ի N 881-Ա հրամանի համաձայն, որով սահմանված են քննական կենտրոնները և քննությունների ժամանակացույցը ․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի և առողջապահական ծրագրերի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանի հետ՝ ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը։
Տեղեկացում 13.09.2022
ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը: Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: