Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

12.10.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել 647 միլիոն 100,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների և բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։
Նշված գումարից 30 միլիոն 531,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար։

32 միլիոն 232,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի համակարգերի կառուցման և վերանորոգման համար /Վաղաշեն/։
86 միլիոն 787,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար Լիճք/։
497միլիոն 549,3 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի և Արծվանիստ, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Վարդաձոր և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման համար /1-ին փուլ/։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38