Նորություններ
Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Մարզպետը և դեսպանը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ծավալված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզի կրթության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումները։ Զրույցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձավ քայլարշավային տուրիզմի և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկայում կազմակերպվող այցերին, հանդիպումներին և քննարկումներին, ֆրանսիական փորձը մեր երկիր, մասնավորապես Գեղարքունիքի մարզ ներդնելու հնարավորություններին։ Մարզպետը խոսեց մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք մեծապես նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանն ու առաջընթացին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 08.09.2025
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին Վարդենիս համայնքի Արփունք բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա կապակցությամբ 04.09.2025
ՆԳՆ փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, գեներալնե՛ր, սպանե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք փրկարարներ, հարգարժա՛ն վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։ Ձեր նվիրվածությունն ու պատրաստակամությունն ամեն օր՝ երբեմն կյանքի գնով, երաշխավորում են մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը։ Անկախ իրավիճակից՝ տարերային աղետ, տեխնածին վթար, հրդեհ կամ փրկարարական այլ առաքելություն, դուք մշտապես գտնվում եք առաջին գծում՝ ցուցաբերելով արիություն, հոգատարություն և բարձր պատասխանատվություն։ Ձեր անձնվեր ծառայությունը ոչ միայն պաշտպանում է մարդկային կյանքեր, այլև ամրապնդում է վստահությունն ու հույսը մեր հասարակության մեջ։ Դուք օրինակ եք հայրենասիրության, արհեստավարժության և ծառայողական բարձր մշակույթի։ Ձեր առաքելությունը չափազանց կարևոր է՝ հատկապես մեր ժամանակներում, երբ անսպասելի իրավիճակները դարձել են կյանքի անբաժան մաս։ Դուք առաջինն եք, ովքեր կանգնում են վտանգի դիմաց՝ երբեմն ակնթարթների ընթացքում ընդունելով ճակատագրական որոշումներ, փրկելով կյանքեր, ․․․

Գեղարքունիքի մարզի փրկարարները պարգևատրվեցին մասնագիտական տոնի առթիվ 04.09.2025
Սեպտեմբերի 4-ին Գավառի կենտրոնական հրապարակում նշվեց «Փրկարարի օրը», որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի, ՆԳՆ ՓԾ մարզային վարչության ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Միջոցառման ընթացքում մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ ընդգծելով փրկարարների դերը համայնքների անվտանգության ապահովման գործում. «Ձեր աշխատանքը պահանջում է ոչ միայն գիտելիք ու հմտություն, այլ նաև անձնուրացություն, համբերություն և համարձակություն։ Ձեր նվիրվածությունն ու արհեստավարժ աշխատանքը քաղաքացիների անվտանգության հենասյունն են»։ Մասնագիտական տոնի կապակցությամբ մի խումբ փրկարարներ պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով։ Գավառ համայնքի ղեկավարի կողմից ևս շնորհվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր, որոնք հանձնեց համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։ Պաշտոնական հատվածից հետո միջոցառմանը ներկա դպրոցականները շփվեցին փրկարարների հետ, ծանոթացան նրանց աշխատանքին և հրշեջ-փրկարարական տեխնիկային։․․․

Գավառ-Գեղարքունիք ճանապարհը նոր շունչ է ստանում 04.09.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ կատարած աշխատանքային շրջայցի շրջանակներում այցելել է Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի Սարուխանի հատված, որտեղ ծանոթացել է կամրջի շինարարության ընթացքին։ 2023 թվականի հոկտեմբերից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են շուրջ 89 տոկոսով։ Մարզային նշանակության այս ճանապարհի 12.9 կմ երկարությամբ հատվածում տեղադրվում է խճավազային և ավազակոպճային հիմք, նոր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, կառուցվում են մայթեր և ջրահեռացման համակարգ՝ երկաթբետոնե ծածկված վաքերով։ Ծրագրի շրջանակում կառուցվում են նաև Սարուխանի և Լանջաղբյուրի հատվածների վթարային վիճակում գտնվող կամուրջները։ Լանջաղբյուրի կամրջի շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ Սարուխանում ավարտվել են հիմքերի և հենապատերի կառուցման աշխատանքները, առաջիկայում կտեղադրվի նաև կամրջի ծածկը։․․․
ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի հերթական նիստում որոշում է կայացվել 561 միլիոն 685, 5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի վեց կրթահամալիրների և մեկ դպրոցի կառուցման համար։ Այդ թվում․ 209 միլիոն 469,7 հազար դրամ՝ Շատվանի հրթահամալիրի 74 միլիոն 413,4 հազար դրամ՝ Կախակնի կրթահամալիրի 76 միլիոն 668,7 հազար դրամ՝ Արեգունու կրթահամալիրի 92 միլիոն 252,5 հազար դրամ՝ Փոքր Մասրիկի կրթահամալիրի 95 միլիոն 254,4 հազար դրամ՝ Մաքենիսի կրթահամալիրի 1 միլիոն 664,1 հազար դրամ՝ Մադինայի կրթահամալիրի 11 միլիոն 962,7 հազար դրամ՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի շենքի կառուցման համար։


