Նորություններ
ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել 32 միլիոն 961 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի որոշ ճանապարհների և տրանսպորտային հանգույցների հիմնանորոգման նախագծերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։ Այդ թվում․ 894,0 հազար դրամ հատկացնել Ծափաթաղ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+00-կմ0+800 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ 975,0 հազար դրամ՝ Գավառ- Նորատուս - Սևանալիճ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ+2+400 հատվածի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման համար։ 15 միլիոն 066,0 հազար դրամ՝ Մարտունի - Վաղաշեն - Աստղաձոր - Զոլաքար- Վարդենիկ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 0+800 հատվածի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման համար։․․․

Ուշադրություն 05.03.2026
Տեղեկացվում է, որ 2026 թվականի մարտի 13-ին Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում ինչպես նաև «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում կգործարկվի էլեկտրական շչակ։ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՏԿԵՆ-ում հրավիրված խորհրդակցությանը 05.03.2026
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է խորհրդակցությանը, որը կազմակերպել էին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մարզպետների մասնակցությամբ։ Քննարկվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցերը։ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման կարևոր մանրամասները։ Խորհրդակցության ընթացքում ծավալվել է հարցուպատասխան։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 04.03.2026
Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, առողջության հանընդհանուր ապահովագրության շրջանակներում դեղորայքի ստացման, հաշմանդամության կարգի ձեռքբերման, Գավառագետի ափամերձ մի հատվածի բարեկարգման, օժանդակ տնտեսության վնասված տանիքի վերականգնման, կարկտահարությունից ցանքատարածությանը հասցված վնասի փոխհատուցման, ֆինանսական աջակցություն ստանալու, անձնական բնույթի հարցերով։ Քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր դիմումներին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով։

Գեղարքունիքը՝ «Հայաստանի արահետներ» ծրագրի կարևոր հանգույց 03.03.2026
Գեղարքունիքի մարզպետը ընդունեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի (ՍԵՊՖԱ) տնօրեն Գոհար Գրիգորյանին, ՍԵՊՖԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ հիմնադրամի՝ «Հայաստանի արահետներ» ծրագրի պատասխանատու Նազելի Մաշուրյանին և ծրագրի երիտասարդների հետ աշխատանքների համակարգող Անուշ Ստեփանյանին : Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակում մարզում համատեղ իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող քայլերը՝ Գեղարքունիք–Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, Աֆրատի հետ գործընկերությամբ: Առաջիկայում նախատեսվում է կառուցել ռեսուրս կենտրոններ, որոնք ձևավորվում են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակում և միտված են էկոտուրիստական գոտիների ստեղծմանը՝ խթանելով բնության պահպանությունը, կայուն զբոսաշրջության զարգացումն և համայնքների ակտիվ ներգրավվածությունը։
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը նպատակ ունեն դպրոցականների շրջանում մասսայականացնելու բասկետբոլ մարզաձևը, երեխաների շրջանում մրցակցություն, փոխգործակցություն դաստիարակելու, նպաստելու դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը։ Բասկետբոլի լիգան անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։ Այն անցկացվելու է 2 տարիքային խմբով ՝ 1-ին տարիքային խմբում ընդգրկված են 5-6-րդ, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։: Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ պետք է գտնվեն 3 տղա, 2 աղջիկ կամ 2 տղա, 3 աղջիկ։ Յուրաքանչյուր խաղին թիմի կազմում կարող են հայտագրվել 9 աշակերտ։ Գեղարքունիքի մարզում մարզական խաղերի համայնքային փուլին հայտագրվել են 54 հանրակրթական դպրոցների 77 թիմեր։ Փետրվարի 26-ին Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում պայքարի մեջ են մտել Մարտունու համայնքային փուլին 1-ին տարիքային խմբում հայտագրված թիմերը։ ․․․


