Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը  1 միլիարդ    512 միլիոն  076,6 հազար դրամ է հատկացրել Գավառ–Գանձակ–Սարուխան–Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման համար

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 512 միլիոն 076,6 հազար դրամ է հատկացրել Գավառ–Գանձակ–Սարուխան–Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման համար 25.04.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 1 միլիարդ 512 միլիոն 076,6 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Գավառ – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի 12,9 կմ հատվածի հիմնանորոգման նպատակով 2024 թվականին իրականացվող աշխատանքների համար։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24.04.2024

Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը` հայրենիքում և սփյուռքում գլուխ է խոնարհում ցեղասպանությանը զոհ դարձած մեր միլիոնավոր նահատակների հիշատակի առջև: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված և ըստ էության քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված այդ ոճիրը ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլև չճանաչվեց ու չդատապարտվեց` այդպիսով հիմք դառնալովհետագայում նոր ցեղասպանությունների կրկնության: Ցեղասպանության ժխտումը, փաստերը խեղաթյուրելու, իրողությունը մոռացության մատնելու և սեփական պատմության ամոթալի էջերը թաքցնելու Թուրքիայի ջանքերը ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, այլև անպատժելիության մթնոլորտում հնարավոր են դարձնում նոր հանցագործոթյունների իրագործումն աշխարհում: Մեզ համար առավել քան ակնհայտ է, որ միայն միջազգային հանրության ջանքերը բավարար չեն կանխելու համար մի ամբողջ ազգի դեմ ուղղված ոճրագործությունը: Անհրաժեշտ է նաև համախմբել ազգի ողջ ներուժը` Հայաստանը հզորացնելու․․․

Հավերժ խոնարհում սրբադասված նահատակների հիշատակի առջև

Հավերժ խոնարհում սրբադասված նահատակների հիշատակի առջև 24.04.2024

Ապրիլի 24-ին ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցեցին խնկարկման և մոմավառության արարողությանը, որը մատուցվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քհն. Սարգսյանի։ Բարեխոսության կարգից հետո հոգևոր հովիվը հնչեցրեց նաև ոգեկոչման խոսքեր։ Այնուհետև արարողության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակն հավերժացնող հուշաքարի առջև։ Մեծ Եղեռնի 109–րդ տարելիցի առթիվ հարգանքի տուրք է մատուցվել Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում։

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը 23.04.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 միլիոն 416 հազար 88 դրամի հաշվին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատված հիմնանորոգում։ Ծրագրի կապալառուն՝ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, որի կողմից այս պահին իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի քանդման, հեռացման, հողային այլ աշխատանքներ։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա հուլիս ամսին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Ճամբարակ համայնքում կազմակերպվեց բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկումը

Ճամբարակ համայնքում կազմակերպվեց բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկումը 23.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ և ՏԻՄ վարչությունների պատասխանատու աշխատակիցների կողմից շարունակվում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման աշխատանքները։ Հերթական արշավը կազմակերպվեց ապրիլի 23-ին՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակչության ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ճամբարակում վերաբնակություն հաստատած հայրենակիցների հետ։ Հանդիպումն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցները, Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, Ճամբարակի միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։․․․

Ավարտվել է Գեղարքունիքի ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը

Ավարտվել է Գեղարքունիքի ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը 23.04.2024

Ավարտվել է ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը՝ ի հայտ բերելով եզրափակչի, ինչպես նաեւ 3-րդ տեղի համար պայքարող թիմերին։ Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հետ մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը, որի արդյունքում 3-2 հաշվով հաղթել է Մարտունու համայնքապետարանի թիմը և դուրս եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ մրցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը, որի արդյունքում 4-2 հաշվով հաղթել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը։ Այսպիսով, ապրիլի 27-ին, «ՀՀ Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակում, առաջնության հաղթողի կոչումը կվիճարկեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ Մարտունու համայնքապետարանի թիմերը։ 3-րդ տեղի համար կպայքարեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը։ Խաղը կկայանա ապրիլի 26-ին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55