Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է Գեղարքունիքի ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը

23.04.2024


Ավարտվել է ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը՝ ի հայտ բերելով եզրափակչի, ինչպես նաեւ 3-րդ տեղի համար պայքարող թիմերին։
Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հետ մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը, որի արդյունքում 3-2 հաշվով հաղթել է Մարտունու համայնքապետարանի թիմը և դուրս եկել եզրափակիչ։
Կիսաեզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ մրցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը, որի արդյունքում 4-2 հաշվով հաղթել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը։
Այսպիսով, ապրիլի 27-ին, «ՀՀ Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակում, առաջնության հաղթողի կոչումը կվիճարկեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ Մարտունու համայնքապետարանի թիմերը։
3-րդ տեղի համար կպայքարեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը։ Խաղը կկայանա ապրիլի 26-ին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53