Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ 05.06.2018

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շրջայց կատարեց մարզպետարանի աշխատասենյակներում, որի ընթացքում զրուցեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս գործունեությանը, տվեց ցուցումներ ու հանձնարարականներ: Աշխատակիցներն էլ իրենց հերթին մարզի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու անելիքները: > -նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Գեղամավան գյուղում բացվել է  մանկական խաղահրապարակ

Գեղամավան գյուղում բացվել է մանկական խաղահրապարակ 04.06.2018

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 3-ին հայրենի Գեղամավանում ներկա է եղել համայնքի ջանքերով կառուցված նոր խաղահրապարակի բացման արարողությանը: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեղի է ունեցել Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի նախաձեռնությամբ և համայնքի ուժերով կառուցված խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են գյուղի մեծ ու փոքր բնակիչները,ինչպես նաև հյուրեր : Հանդիսավոր արարողությամբ խաղահրապարակը բացել է իր դռները երեխաների առջև: Ներկաներին ողջույնի եւ շնորհավորանքի խոսք է ուղղելԳեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: ,,Իմ շատ սիրելի գեղամավանցիներ, հարգելի հյուրեր: Բոլորիդ ուզում եմ շնորհավորել այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ...

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 04.06.2018

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետի տեղակալը մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների ծանոթացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականին՝ 2018 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած համայնքների տնտեսական սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մրցութային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մրցութային գործընթացի և ծրագրերի արդյունավետ ...

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ  մարզպետին

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին 02.06.2018

Հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպմանը ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզի համայնքների, ուժային կառույցների, մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին , մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին: Բացելով հանդիպումը՝ նախարար Պապիկյանը կատարեց մի շարք կարեւոր շեշտադրումներ Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում առաջացած ներկայիս իրավիճակի հանգուցալուծումների շուրջ: ՙՍա իմ առաջին այցն է Գեղարքունիքի մարզկենտրոն, ինչը կցանկանայի, որ դառնար հանգրվանային, նոր կարեւոր...

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացավ աշխատավայր

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացավ աշխատավայր 01.06.2018

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր կենսագրությունը, շեշտելով, որ որոշ պաշտոններում ինքն աշխատել է նաեւ հասարակական հիմունքներով, սակայն քաղաքական ոլորտում ունեցած փորձը համարում է բավարար՝ պետական կառավարման ոլորտում նկատելի ձեռքբերումների հասնելու համար:ՙԵս գիտեմ, որ մարզում նախկինից կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներ կան, որոնց պետք է լուծում տանք թիմային արդյունավետ աշխատանքով: Կանխակալ մոտեցում չենք ցուցաբերի...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության  միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2018

Հարգելի հայրենակիցներ. Երեխաներն են մեր կյանքի գլխավոր իմաստն ու նպատակը, երկրի ապագան կերտող սերունդը, մարդկային բարօրության համար նոր ճանապարհներ բացող անգնահատելի ուժը:Եվ այս հիշարժան օրը պարտավորեցնում է չափահաս բոլոր քաղաքացիներիս՝ լինել նվիրական ու հոգատար խնամողն ու դաստիարակը մեր սիրասուն երեխաների, որպեսզի նրանք իրենց երջանիկ ու պաշտպանված զգան , վայելեն ընտանիքի և շրջապատի սերն ու ջերմությունը: Շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթում մեր երեխաներին խաղաղ հայրենիք, անհոգ մանկություն, առողջ ու երջանիկ կյանք, պայծառ գալիք: Ջերմ մաղթանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 17:47:47