Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղամավան գյուղում բացվել է մանկական խաղահրապարակ

04.06.2018

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 3-ին  հայրենի Գեղամավանում ներկա է  եղել համայնքի ջանքերով  կառուցված նոր խաղահրապարակի բացման արարողությանը: Երեխաների պաշտպանության  միջազգային օրվա առթիվ տեղի է ունեցել Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի նախաձեռնությամբ և համայնքի ջանքերով  կառուցված խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել գյուղի մեծ ու փոքր  բնակիչները ,ինչպես նաև հյուրեր:  Հանդիսավոր արարողությամբ խաղահրապարակը բացել է իր դռները երեխաների առաջ: Ներկաներին ողջույնի եւ շնորհավորանքի խոսք է ուղղել Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
,,Իմ շատ սիրելի գեղամավանցիներ, հարգելի հյուրեր: Բոլորիդ ուզում եմ շնորհավորել այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Ես այս խաղահրապարակում խաղացել եմ երբ 5-6 տարեկան էի, ցավոք դրանից հետո այն վերածվել էր աղբավայրի: Այսօր շատ ուրախ ու երջանիկ եմ, որ ի պատիվ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու, նաև ձեր բոլորի ջանքերի շնորհիվ մենք գյուղում ունենք նման գեղեցիկ խաղահրապարկ: Մեր մարզի բոլոր համայնքները պետք է ունենան այսպիսի և սրանից լավ խաղահրապարակներ: Մենք, իբրև պետություն, պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել լավ ու երջանիկ մանկություն: Մեր երեխաները վաղվա մեր զինվորն են, մանկավարժը, բանվորն ու գործարարը: Այսօր, առավել քան երբևէ, մեր երեխաները պետք է ունենան ճիշտ դաստիարակություն, առողջ ապրելակերպ: Դա է մեր երկրի զարգացման գրավականը: Ես ձեզ հետ եմ ու միշտ էլ լինելու եմ ձեր կողքին: Մենք միասին շատ գործ ունենք անելու: Եվ ուրեմն, միայն դեպի առաջ: Կեցցե Գեղամավանը, կեցցե Գեղարքունիքի մարզը,,,-ներկաներին դիմել է  Գեղարքունիքի մարզպետը:
Տեղադրված խաղամիջոցները ևս համայնքը ձեռք է բերել իր ուժերով: Խաղահրապարակի շինարարական աշխատանքները սկսվել են   անցյալ տարվա ընթացքում: Բացման արարողությանը երեխաներին ուրախացրել են նաև  իրենց սիրելի մուլտհերոսները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03