Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

04.06.2018

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետի տեղակալը մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների ծանոթացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականին՝ 2018 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած համայնքների տնտեսական սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մրցութային գործընթացի և ծրագրերի արդյունավետ իրականացման ընթացքն ապահովելու ինչպես նաև առկա ռիսկերը նվազեցնելու նպատակով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների կողմից իրականացվող գործընթացի մասին: <<Հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացների և դրանց իրականացման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերի հետ աշխատել բարձր պատասխանատվությամբ, թափանցիկ և հաշվետվողական: Ծրագրերի մրցույթների հայտարարության և հրավերի տեքստերը ձևակերպել հստակ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հատուկ ուշադրություն դարձնելով տեխնիկական պայմանների և որակավորման չափանիշների վրա: Տարբեր էլ. կայքերի միջոցով ապահովել հայտարարությունների և հրավերների հրապարակայնությունը և խթանել մրցույթներում մեկից ավելի առաջարկների առկայությունը>>- նշեց Անդրանիկ Հակոբյանը: Նրա խոսքով հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել ծրագրի ընդհանուր արժեքից 35% -ից պակաս արժեքով առաջարկներին, խուսափել մեկ մասնակցով մրցույթներից:
Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվեց նաև հաստատված ծրագրերի իրականացման ընթացքի և կատարված քայլերի մշտադիտարկման տեղեկանք- ձևաչափում ներառված գործընթացները, յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավարի տրվեց համապատասխան հանձնարարական:
Ըստ հանձնարարականների՝ իրականացվող յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը և արդյունքները անհրաժեշտ է ներկայացնել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38