Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացավ աշխատավայր

01.06.2018

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր կենսագրությունը, շեշտելով, որ որոշ պաշտոններում ինքն աշխատել է նաեւ հասարակական հիմունքներով, սակայն քաղաքական ոլորտում ունեցած փորձը համարում է բավարար՝ պետական կառավարման ոլորտում նկատելի ձեռքբերումների հասնելու համար:ՙԵս գիտեմ, որ մարզում նախկինից կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներ կան, որոնց պետք է լուծում տանք թիմային արդյունավետ աշխատանքով: Կանխակալ մոտեցում չենք ցուցաբերի ոչ մի աշխատակցի նկատմամբ եւ առաջին հերթին հաշվի կառնենք նրանց մասնագիտական հմտություններն ու որակները: Բնական է, որ մենք մարզը կկառավարենք ոչ թե մարզպետարանի պատուհանից, այլ՝ համայնք առ համայնք, կազմակերպություն առ կազմակերպություն այցելելով, տեղում հիմնախնդիրներին ծանոթանալով ու արդյունավետ լուծում գտնելով: Մեր աշխատանքներում կներգրավենք նաեւ հասարարակական կազմակերպություններին, հանրության առողջ ու գիտակ ուժերին: Միասնական մենք պետք է լուրջ հիմքեր դնենք ու անվարան գնանք առաջ՝ արդարացնելով մեզ տրված վստահությունը եւ մեր ժողովրդի սպասելիքները՚,-նշեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55