Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ

05.06.2018

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շրջայց կատարեց մարզպետարանի աշխատասենյակներում, որի ընթացքում զրուցեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս գործունեությանը, տվեց ցուցումներ ու հանձնարարականներ: Աշխատակիցներն էլ իրենց հերթին մարզի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու անելիքները: << Բացի այս ճանաչողական այցը ես նախատեսում եմ առանձին հանդիպում բոլոր ստորաբաժանումների հետ, որտեղ ոլորտ առ ոլորտ վեր կհանենք հիմնախնդիրները և համատեղ կգտնենք հնարավոր լուծումները: Առաջիկայում շրջայց կկատարեմ բոլոր համայնքներում, տեղում կծանոթանամ խնդիրներին և հրատապ անելիքներին՝ առավել մեծ ուշադրություն սևեռելով սահմանամերձ համայնքներին: Այլ խոսքով, մեզ սպասվում է լարված ու հետևողական աշխատանք>> -նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59