Նորություններ

Ճանապարհների բարեկարգում Գեղարքունիքի մարզում 16.06.2018
Մ4 Երեւան-Սեւան ավտոճանապարհի Գեղարքունիքի մարզի հիմնանորոգման ենթարկվող հատվածի ֆրեզված հին ասֆալտբետոնյա ծածկույթից առաջացած խառնուրդով հարթեցվում են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների գլխավոր կամ երկրորդական նշանակության ճանապարհներ, իրականացվում փոսային նորոգումներ: 12 համայնքներին հատկացվող ֆրեզված ասֆալտբետոնյա ծածկույթից առաջացած նյութի ծավալը կազմելու է մոտ 2600 խորանարդ մետր, ինչի արդյունքում բարեկարգվելու են շուրջ 25 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող ճանապարհներ: Հունիսի 15-ի դրությամբ արդեն համայնքներ է տեղափոխվել 2300 խորանարդ մետր ասֆալտբետոնյա խառնուրդ: Ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդը համայնքներին հատկացվում է անվճար՝ համաձայն Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության...

Ջրամատակարարման համակարգում մտահոգող խնդիրներ կան 15.06.2018
Հաշվի առնելով Մարտունի քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում ի հայտ եկած խնդիրները և այդ ուղղությամբ Մարտունի համայնքի բնակիչների կողմից Գեղարքունիքի մարզպետին ներկայացրած բողոքները՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 15-ին խորհրդակցության հրավիրեց Մարտունի համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ ,,Վեոլիա ջուր,, ընկերության պատասխանատու պաշտոնյաներին: Մարզի ղեկավարը Մարտունի քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն տվեց՝ ներկայացնել կազմակերպության հանդեպ ունեցած դժգոհությունները: Նրանց ներկայացմամբ՝ դժգոհությունները վերաբերում էին սպասարկող կազմակերպության կողմից ներդրումներ չկատարելուն, առաջացած խնդիրները չկարգավորելուն, նշելով,...

Դրախտիկում զբոսաշրջության զարգացման քայլեր են արվում 15.06.2018
Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր արդեն մի քանի ամիս է, ինչ գործունեություն են ծավալել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում զբոսաշրջությունն արմատավորելու և զարգացնելու ուղղությամբ: ,,Երազանքի գյուղ,, կազմակերպության անդամները մարզպետին ներկայացրին իրենց առաքելության նպատակը և այն ծրագիրը, որն իրենք փորձում են կյանքի կոչել Դրախտիկում՝ ուղորդելով համայնքի բնակիչներին՝ օգտագործելու սեփական ռեսուրսներն ու գրավչությունները զբոսաշրջության զարգացման ոլորտում: ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպությունը ձևավորվել է 21 կամավորների համախմբման արդյունքում: Ծրագրի սկզբում երիտասարդները Դրախտիկ համայնքում համատեղ ուժերով գնել են մի բնակարան, վերանորոգել այն, վերածել ,,Օֆիս,,- բնակարանի: ,, Հիմնեցինք ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպությունը: Սկսեցինք աշխատել: Համախմբվեցինք մեկ գաղափարի շուրջ, գյուղը ,,դժողքից դրախտ,,

Մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի թատրոնի շենք 14.06.2018
Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենք, որի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 870 միլիոն դրամ: Մարզպետը ծանոթացավ թատրոնի արդիական պայմաններին, զրուցեց տնօրենի և դերասանական անձնակազմի հետ: Շենքի կառուցումն ու կահավորումն ավարտված է ամբողջությամբ, իսկ շահագործման համար մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ: Թատրոնի շենքի բացման ժամկետները հստակեցնելու նպատակով մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կազմակերպել բովանդակային քննարկում՝ միաժամանակ ցանկություն հայտնելով անձամբ դիտել թատրոնի առաջիկա ներկայացումը: ,,Այս շենքը մեր մարզկենտրոնի նման փոքր քաղաքի համար մեծ շքեղություն է, անառարկելի ձեռքբերում, որը պետք է նպաստի այս քաղաքի, մեր մարզի թատերական ու մշակութային...
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց ,,Զարթոնք,, մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական և կենսական նշանակության կարևոր ծրագրեր: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ: >- նշեց Իշխան Սաղաթելյանը, Սևան քաղաքի 5 շինհրապարակներում, շինարարների հետ հիմնանորոգման ...

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպեց Սևանի տարածքի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ 13.06.2018
Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եղավ Սևանի քաղաքապետարանում, հանդիպում ունեցավ Սևանի տարածաշրջանի ՍԱՏԳ – աշխատակիցների հետ: Մարզպետը գործակալության աշխատակցին անձամբ փոխանցեց բնակիչների կողմից բարձրացված դժգոհությունը, որի շուրջ կծավալվի լուրջ քննարկում: Սևանի քաղաքապետարանի շենքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպում և խորհրդակցություն անցկացրեց Սևանի տարածքի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ: Դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը մարզպետը կարևորեց կրթական հաստատությունների ապաքաղաքականացումը, դրամահավաքների բացառումը, պաշտոնական դիրքի չարաշահումներից զերծ մնալը, կրթական որակի ապահովումն ու բարձրացումը, դպրոցաշինական խնդիրների կարգավորումը...


