Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհների բարեկարգում Գեղարքունիքի մարզում

16.06.2018

Մ4 Երեւան-Սեւան ավտոճանապարհի Գեղարքունիքի մարզի հիմնանորոգման ենթարկվող հատվածի ֆրեզված հին ասֆալտբետոնյա ծածկույթից առաջացած խառնուրդով հարթեցվում են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների գլխավոր կամ երկրորդական նշանակության ճանապարհներ, իրականացվում փոսային նորոգումներ:
12 համայնքներին հատկացվող ֆրեզված ասֆալտբետոնյա ծածկույթից առաջացած նյութի ծավալը կազմելու է մոտ 2600 խորանարդ մետր, ինչի արդյունքում բարեկարգվելու են շուրջ 25 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող ճանապարհներ: Հունիսի 15-ի դրությամբ արդեն համայնքներ է տեղափոխվել 2300 խորանարդ մետր ասֆալտբետոնյա խառնուրդ:
Ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդը համայնքներին հատկացվում է անվճար՝ համաձայն Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության:
,,Այս խառնուրդից մենք նախորդ տարի գնել ենք 1 խմ-ն 5000 դրամով, իսկ այս տարի անվճար ենք ձեռք բերել, Գեղարքունիքի մարզպետի անմիջական միջամտության շնորհիվ, որի համար մենք հայտնում ենք մեր երախտագիտությունը: Այս պահին հումքի մատակարարման աշխատանքները շարունակվում են և անհրաժեշտ քանակությունը ներկրելուց հետո Չկալովկայում կսկսենք ճանապարհների բարեկարգման աշխատանքները,,- նշեց Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը:
Ֆրեզված խառնուրդով ճանապարհներ են բարեկարգվել Մարտունի քաղաքում, Գեղամավան, Ծաղկունք, Զովաբեր, Դդմաշեն, Լճաշեն, Ծովագյուղ, Չկալովկա, Վարսեր, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ գյուղերում, Սեւան քաղաքի Գագարին թաղամասում:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը հատուկ շնորհակալություն է հայտնում կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին` իրենց դիմումին արագ արձագանքելու և լուծում տալու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10