Նորություններ

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է համապետական շաբաթօրյակին 13.07.2017
Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ մարզում ստեղծված ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը հրավիրված էին նաև մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը: Մարզպետի տեղակալը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներից, հունիսի 30-ին մարզում սանիտարական մաքրման ուղղությամբ կազմակերպված միջոցառումը բարձր մակարդակով իրականացնելու համար, նշելով, որ յուրաքանչյուրի պարտքն է մաքուր պահել իր բակը, տունը, համայնքը, շրջապատը, քաղաքն ու երկիրը: Ըստ Անդրանիկ Հակոբյանի՝ արդեն տեսանելի է, որ նմանատիպ միջոցառումներն աստիճանաբար մարդկանց մեջ ձևավորում են շրջապատը մաքուր պահելու մշակույթ: Այնուհետև ...

Սևան քաղաքում մեկնարկեց ՙՍեւանա լիճ-2017՚ շախմատի միջազգային մրցաշարը 13.07.2017
Հուլիսի 13-ին Սեւան քաղաքի,,Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ,, հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ՙՍեւանա լիճ-2017՚ շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Ինչպես ներկայացվեց կազմակերպիչների կողմից, այս տարի շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրների բարձրակարգ շախմատիստներ, ովքեր են՝ Իգոր Կովալենկո՝ Լատվիա, Բասսեմ Ամին՝ Եգիպտոս, Մարտին Կվարցիվ՝ Ուկրաինա, Տամիր Նաբատին՝ Իսրայել,Դարիուշ...

Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի մարզադպրոց 12.07.2017
Հուլիսի 12-ին Գավառի մարզադպրոցում կազմակերպվել էր անվանի բռնցքամարտիկ Գարիկ Ղարիբյանի անվան հուշամրցաշար: Բռնցքամարտի բաց առաջնությանը մասնակցում էին Երևանի՝ ,,Դինամո,, Հրազդանի, Սևանի, Լիճքի, Գավառի և Հայաստանի մարզիկների միավորման մարզադպրոցների բռնցքամարտիկները: Մրցաշարի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզիկներ,հյուրեր, երկրպագուներ: Շրջելով մարզադպրոցում՝ մարզպետը ծանոթացավ տեղի պայմաններին և հնարավորություններին, մարզադպրոցի պատմությանը, զրուցեց մարզիչների և մարզիկների հետ: Կարեն Բոթոյանը իր խոսքում նշեց, որ առաջին անգամ է Գավառի մարզադպրոցում և հաճելիորեն տպավորված է մարզադպրոցի առկա ձեռքբերումներով և, որ ինքը հաճույքով է մասնակցում նման մրցաշարերի: Մարզպետի խոսքով նման մրցաշարերը նպաստում են մարզաձևի զարգացմանը, իսկ մարզիկները ձեռք են բերում շփում...

Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց մարզի վոլեյբոլի հավաքականի թիմին 11.07.2017
Հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի վոլեյբոլի հավաքականի թիմին՝ ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ դպրոցականների հանրապետական 26-րդ մարզական խաղերի մրցումներում վոլեյբոլ մարզաձևում երրորդ մրցանակային տեղ գրավելու առիթով: Կարեն Բոթոյանը շնորհավորեց թիմի մարզիկներին և մարզիչներին` ձեռք բերած հաղթանակի համար, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ տարբեր մրցաշարերում: Զրույցի ընթացքում մարզի ղեկավարը հորդորեց թիմի անդամներին` ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր նմանատիպ մրցաշարերում և խոստացավ իր լիազորությունների շրջանակներում աջակցել թիմին, եթե դրա անհրաժեշտությունը զգացվի: Գեղարքունիքի մարզի վոլեյբոլի հավաքականի թիմին, հաղթանակի առիթով հանձնված գավաթը և դիպլոմը, թիմի մարզիչների ...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում 11.07.2017
Այսօր՝ հուլիսի 11-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունի համայնքում էր։ Մարզպետը, Մարտունու համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ, նախ այցելեց համայնքի միջոցներով բացված հանրային լողափ, տեղում ծանոթացավ հուլիսի 22-ին այստեղ կայանալիք վարդավառի արարողությանը նվիրված տոնակատարության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։ Կարեն Բոթոյանը նշեց, որ միջոցառումը պետք է անցկացվի բարձր մակարդակով և նոր ձևաչափով, այն դարձնելով ամենամյա։ Մարզպետը հավելեց նաև, որ նման կարգի միջոցառումը կարող է դառնալ ազգային մշակույթի մասսայականացման համար լուրջ հարթակ, որի արդյունքում տարածաշրջանը ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար: Այնուհետ Մարտունու քաղաքապետարանում, տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ...

Մարզի դպրոցականները հանգստանում են ,,Հասմիկ,, ճամբարում 07.07.2017
Համաձայն ՀՀ կառավարության ,,Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման,, նպատակով կայացրած համապատասխան որոշման, այս տարի ևս Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբարում կազմակերպվում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը: Ճամբարն իրականացվում է 3 հերթափոխով, 20-ական օրով: Դպրոցականները ցուցակներում ընդգրկվում են համայնքապետարանների կողմից Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն ներկայացրած տեղեկանքների հիման վրա: Առաջին հերթափոխում, հունիսի 19-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզից հանգստի մեկնեց նախատեսված չափորոշիչները բավարարող` 96 երեխա: Վաղը՝ հուլիսի 8-ից մինչեւ հուլիսի 27-ը մարզից Ճամբար...