Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակի ՍԱՏԳ աշխատակազմին տվեց խիստ հանձնարարական

23.06.2018


Հունիսի 21-ին Ճամբարակի առողջության կենտրոն այցի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, շնորհավորեց նրանց Բուժաշխատողի օրվա առթիվ: Հիվանդանոցում մարզպետը ծանոթացավ արդի չափորոշիչներին համապատասխան բուժհաստատության պայմաններին ու աշխատաքային առօրյային և հորդորեց բուժանձնակազմին՝ ավելի բարձրացնել սպասարկման որակը, պահպանել ու զարգացնել եղած հնարավորությունները:
Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում մարզպետը ծանոթացավ աշխատակազմի գործունեությանը և աշխատանքային բարվոք պայմաններին ապա նրանց փոխանցեց իր հանձնարարականը: <<Ձեր ոլորտից չափազանց շատ են դժգոհությունները, ուստի ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ: Եթե որևէ կոռուպցիոն դեպք, անօրինական գործողություն նկատվեց, ապա դրան կհետևի համարժեք քայլը: Յուրաքանչյուր օրինախախտ անձնապես է պատասխանատվություն կրելու: Դրա համար էլ հանձնարարում եմ՝ աշխատել բացառապես օրենքի տառին համապատասխան, միայն ու միայն արդարության սկզբունքը պահելով>>,-ՍԱՏԳ աշխատակիցներին դիմեց Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36