Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի 4 քաղաքներում տեղադրվել են զբոսաշրջային տեղեկատվական ցուցատախտակներ

25.06.2018

ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ապակենտրանացված համագործակցության շրջանակներում IRAPA հարթակի ներկայացուցիչների ջանքերով տեղադրվել են զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակներ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՝ թերակղզու առավել տեսանելի և քաղաքի բազմամարդ վայրերում՝ 2-ը , Վարդենիսում, Ճամբարակում և Գավառում՝ մեկական:
IRAPA հարթակը միավորում է Հայաստանի եւ Ֆրանսիայի 8 համայնք, որոնք համագործակցում են միմյանց հետ: Մեր մարզից համագործակցող կողմ են Գեղարքունիքի մարզպետարանը, Սևան և Վարդենիս համայնքները:
Զբոսաշրջիկների կողմից հաճախ բարձրաձայնված խնդիրներից մեկն էլ տեղեկատվական և ուղորդող ցուցանակների սակավությունն է: Հաշվի առնելով այս փաստը` IRAPA հարթակի պատասխանատուները հարցը դիտարկել են որպես առաջնահերթություն, որին հետևել է կոնկրետ քայլը, այն է` մարզի 4 քաղաքային համայնքներում և թերակղզում տեղեկատվական ցուցանակների տեղադրումը: Ցուցանակներն արդեն տեղադրվել են, դրանք պարունակում են անհրաժեշտ տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերի, գիշերակացի, սննդի օբյեկտների և այլ գրավչությունների ու հետաքրքրությունների մասին: Տեղեկատվական ցուցանակները եռալեզու են` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ունեն հետաքրքիր և գրավիչ ձևավորում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:30:13