Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին

25.06.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին: Վարչության պետ Համբարձում Համբարձումյանը մարզպետին ներկայացրեց վարչության գործառույթները, մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի առաջնահերթ ու կարևորագույն անելիքները: Լսելով վարչության պետի, գյուղատնտեսության և բնապահպանության բաժինների վարիչների կողմից ներկայացված հաղորդումները և առաջարկությունները՝ Իշխան Սաղաթելյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնց կատարումը բխում է մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների զարգացման անհրաժեշտությունից:
,,Պետությունը վերջին տարիներին հսկայական գումարներ է ներդրել մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում, սակայն , իմ դիտարկումներով, այդ ներդրումները շատ դեպքերում բավարար արդյունք և համարժեք զարգացում չեն ապահովել:Ձեր առաջնահերթ խնդիրն է՝ ուսումնասիրել յուրաքանչյուր ներդրված ծրագրի արդյունավետությունը, վեր հանել նկատված թերություններն ու հիմնախնդիրները, համագործակցել շահագրգիռ կազմակերպությունների հետ, որպեսզի մարզի զարգացման համար գերակա համարվող երկու ուղղություններում էլ կարողանանք ապահովել դինամիկ զարգացում՝ ներգրավելով զարգացման նոր ծրագրեր, նոր ներդրումներ,,- շեշտեց մարզպետը:
Իշխան Սաղաթելյանը կարևորեց նաև վերահսկողության խստացումը բնապահպանության ոլորտում, որտեղ պետք է անհանդուրժողական վերաբերմունք դրսևորվի բոլոր տեսակի օրինախախտումների նկատմամբ: Միաժամանակ մարզպետը հրահանգեց՝ այս ոլորտում ակտիվացնել համագործակցությունը միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ, ինչի շնորհիվ կարևորագույն ծրագրեր ու մեծ միջոցներ կարող են ներգրավվել մարզի բնապահպանության զարգացման գործում:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանի վերջին հանձնարարականը կապված էր ոռոգման շրջանի մեկնարկի և կազմակերպչական աշխատանքների արդյունավետ իրականացման հետ: <<Այստեղ էլ հարկավոր է իրականացնել ամենօրյա վերահսկողություն ու համագործակցություն, որպեսզի ոռոգման շրջանում տնտեսությունները ջուրը ստանան ժամանակին և անխափան, իսկ ծագած խնդիրները կարգավորվեն անմիջապես>>-հանձնարարեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10