Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ

23.06.2018

Ճամբարակ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ: Դրախտիկում նա ուսումնասիրեց շենքային անմխիթար վիճակը, որը պահանջում է հրատապ կարգավորում: Մարզպետը տեղեկացրեց, որ մի շարք համագործակցությունների արդյունքում ձեռնարկվում են հրատապ քայլեր՝ խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար:
<<Դպրոցական շենքի նման վիճակն, իրոք, մտահոգիչ է: Մենք գտել ենք համապատասխան միջոցներ՝ խնդիրը հրատապ կարգով լուծելու համար: Միջոցներ պետք է գտնվեն նաև դպրոց տանող անբարեկարգ ճանապարհի նորոգման համար, ինչի շուրջ արդեն պայմանավորվել ենք համայնքի ղեկավարի հետ>>- Դրախտիկի դպրոցի մանկավարժներին ու բնակիչներին դիմեց Իշխան Սաղաթելյանը:
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային անբարեկարգ պայմաններին՝ քննարկեց խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը հստակ ուղերձներ փոխանցեց Ճամբարակի տարածքի դպրոցների տնօրեններին, որոնք են՝ պաշտոնական դիրքի չարաշահման, դրամահավաքների, արատավոր ցանկացած այլ երևույթների բացառում, կրթության դերի ու որակի բարձրացում, կրթական հաստատությունների լիարժեք ապաքաղաքականացում, մանկավարժական կադրերի պակասի լրացում, շենքային պայմանների բարելավում:
<<Պակաս կարեւոր խնդիր չեմ համարում ավագ դասարաններում աշակերտներին մասնագիտորեն կողմնորոշելը: Մեզանում մի տեսակ ավանդույթ է ձևավորվել առ այն, որ մեր դպրոցականների հիմնական մասը կողմնորշվում են դեպի իրավաբանությունը, տնտեսագիտությունը, դիվանագիտությունը՝ անտեսելով հանրային կյանքում մեծ պահանջարկ ունեցող մի շարք մասնագիտություններ: Դրանցից են անասնաբուժությունը, խոհարարությունը, մանկավարժությունը, շինարարությունը և այլն>>-նշեց Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-05-17 15:53:02