Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր

23.06.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Վահան և Դրախտիկ գյուղերում:Մարզի ղեկավարը ծաղիկներ խոնարհեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում և Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների շիրիմներին: Այնուհետև Իշխան Սաղաթելյանը զրուցեց բնակիչների հետ, քննարկեց նրանց մտահոգող անձնական բնույթի խնդիրներ: Մարզպետը խոսեց համայնքային մի շարք առաջնահերթ ձեռնարկների մասին:
<<Հիմա մենք միասին կընտրենք այն տարածքը, որտեղ կկառուցվի մանկական խաղահրապարակ: Շատ ցանկալի կլինի, որ վահանցի մանուկները ժամանցի ու զվարճանքի տեղ ու հնարավորություն ունենան>>,-հավաստեց մարզի ղեկավարը: Ընտրությունը կանգ առավ Պանթեոնին հարակից տարածքի վրա, որտեղ էլ առաջիկայում կկառուցվի մանկական խաղահրապարակը:
Իշխան Սաղաթելյանն այցելեց նաև Վահան գյուղի ֆերմերային տնտեսություններից մեկում գործող կաթի վերամշակման արտադրամաս և սպանդանոց, որտեղ տեխնիկական վերազինման որոշակի խնդիր կա: Այստեղ ևս մարզպետը խոստացավ իր հնարավորությունների սահմաններում ցուցաբերել համապատասխան աջակցություն:
Դրախտիկ համայնքում Գեղարքունիքի մարզպետը այցելեց արարողությունների սրահ, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի և Շողակաթ համայնքի համաֆինանսավորման հաշվին:
Իշխան Սաղաթելյանը Դրախտիկում հասցրեց ծանոթանալ նաեւ <<Երազանքի գյուղ>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված զբոսաշրջային հյուրատուն-կենտրոնի աշխատանքներին ու ապագա ծրագրերին:
<< Դրախտիկ համայնքի խնդիրները այսուհետ կլինեն մեր ուշադրության կենտրոնում: Մեկ տարի հետո այս համայնքի բնակիչները կզգան դրական տեղաշարժ: Կարվի հնարավորը, գյուղում ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և տուրիզմը զարգացնելու համար>> - նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55