Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ ամերիկահայ երիտասարդների հետ 26.07.2017
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի ,,Հայ երիտասարդաց միության,, անդամները ,,Սիմա,, ծրագրի շրջանակներում հուլիսի ամսին այցելեցին Հայաստան, Հայաստանի և Արցախի պատմամշակութային արժեքներին, հայկական գյուղի նիստ ու կացին, նրա առօրյային ծանոթանալու և դրանով ապրելու նպատակով: Մեկամսյա այցի 1 շաբաթն այս անգամ խմբի անդամներն անցկացրին Ծովինար համայնքում, որտեղ համայնքի հոգևոր սպասավոր Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի աջակցությամբ լուծեցին նաև իրենց գիշերակացի և զբաղվածության խնդիրները: Ծովինար համայնքում, խմբի անդամ 12 երիտասարդները ստանձնել են համայնքի կիրակնօրյա դպրոցի բակի բարեկարգման և խաղահրապարակի կառուսելների ներկման աշխատանքները: Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը համայնքի ղեկավարի և հոգևոր սպասավորի ուղեկցությամբ Ծովինարում հանդիպում ունեցան ...

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով եղավ Գավառում 25.07.2017
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաք: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ,,-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Արա Բաբլոյանը նախ այցելեց ,,Արաբկիր բժշկական համալիրի երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի,,կ Գավառի մասնաճյուղ, որտեղ վերականգնողական կուրսեր են անցնում մարզի համայնքների հատուկ կարիքավոր երեխաները:Ինչպես տեղում ներկայացրին ՀՀ ԱԺ նախագահին, երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնում բացված է մշտական 10 աշխատատեղ, եւ բոլոր մասնագետ կադրերն ընտրված են տեղացիներից: Կենտրոնում միաժամանակ ստեղծված են պայմաններ, որպեսզի վերականգնողական վարժություններից եւ խնամքից դուրս հատուկ կարիք ունեցող երեխաները զբաղվեն նաեւ նապաստակների եւ առանձին բույսերի խնամքով:Արա Բաբլոյանի այցի երկրորդ կանգառը Գավառ քաղաքի թիվ 5 ...

Ավարտվեց <<Սեւանա լիճ-2017>> շախմատային միջազգային մրցաշարը 24.07.2017
Հուլիսի 22-ին Սեւան քաղաքում ավարտվեց ,,Սեւանա լիճ-2017,,շախմատային միջազգային մրցաշարը: Խաղարկված ինը տուրերի արդյունքներով հաղթող է դարձել Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը: 2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրել է ուկրաինացի գրոսմայստեր Մարտին Կրավցիվը, իսկ իսրայելցի գրոսմայստեր Թամիր Նաբաթին եզրափակել է լավագույն եռյակը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց են տվել Մանուել Պետրոսյանը, ով 5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Մանուել Պետրոսյանը լրացրել է գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն է նրա համար: ՖԻԴԵ-ի՝ հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը: Փակման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը...

Գեղարքունիքի մարզը <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթում գրավել է չորրորդ տեղը 24.07.2017
Հուլիսի 18-22-ին Ծաղկաձորի մարզական համալիրում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված ամենամյա ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցաշարը, որի ամփոփիչ արդյունքներով Գեղարքունիքի մարզը, շահելով 2 անհատական եւ 1 թիմային մրցանակներ, 12 թիմերի մեջ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ զիջելով մայրաքաղաքի, Կոտայքի եւ Շիրակի մարզական ընտանիքներին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, բասկետբոլի գնդակով վարժությունում 1-ին եւ 2-րդ տարիքային խմբերում Գավառ քաղաքը ներկայացնող Կարո Սիրունյանի եւ Վաղինակ Ղարիբյանի ընտանիքները գրավել են առաջին տեղ, իսկ հեռացատկ տեղից վարժությունում 4-րդ տարիքային խմբում Արմեն Մկրտչյանի ընտանիքը գրավել է 3-րդ տեղ՝ նույն տեղը զբաղեցնելով նաեւ թիմային հաշվարկում, որի համար արժանացել է մեդալների, հավաստագրի եւ 300 հազար դրամ մրցանակի, որն անձամբ մրցանակակիր ընտանիքին է...

Մարտունիում տեղի ունեցավ վարդավառի տոնակատարություն 22.07.2017
Հուլիսի 22-ին Մարտունու նորակառույց հանրային լողափում անցկացվեցին լողափի բացման և Վարդավառի տոնակատարությանը նվիրված արարողություններ: Կազմակերպիչների հավաստմամբ վարդավառին նվիրված տոնակատարությունը, այսուհետ կվերածվի ամենամյա փառատոնի : Միջոցառման նպատակը տաղավար տոնի ծեսի վերականգնումն է, տոնի խորհրդի մասին բնակչության իրազեկումը և հանրությանն այդ ամենին հաղորդակից դարձնելը: Վարդավառի տոնակատարությունը մեկնարկեց տոնի նախաքրիստոնեական խորհուրդով, որտեղ ներկայացվեցին Վահագնի և Աստղիկի սիրո պատմությունից դրվագներ: Ներկայացվեց նաև խնդումի ծեսի արարողությունը: Ապա Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ ջրի օրհնության կարգ: Օրհնված ջուրը հյուրերին բաժանվեց օրվա խորհրդին բնորոշ ձևավորված գավաթներով և ներկաները օրնված ջուրը շաղ տվեցին միմյանց վրա: Վարդավառի տոնակատարության բաղկացուցիչ մաս էր կազմում Մարտունու տարածքի ...

Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Դդմաշեն համայնք 21.07.2017
Այսօր՝ հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկա է գտնվել Դդմաշեն համայնքի հիմնանրոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը: Կարեն Բոթոյանը նշել է, որ 22 տարվա դադարից հետո գործող մանկապարտեզ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի համայնքի հետագա զարգացումն ապահովելու գործում և շնորհավորել է դդմաշենցիներին այդ կապակցությամբ։ Այնուհետև Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է 100 սանի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզում և գոհունակություն հայտնել որակյալ շինարարական աշխատանքների և հարմարավետ ու ճաշակով կահավորման համար: Մարզպետին զեկուցվել է, որ մանկապարտեզը վերակառուցվել է պետական բյուջեի, Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով:Այս պահին մանկապարտեզ հաճախողների թիվը 54-ն է, մինչև տարեվերջ կբացվի ևս մեկ խումբ ...