Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց <<Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ>> ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

04.07.2018

Հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց <<Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ>> ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանին: Կազմակերպությունն իրականացնում է <<Եվրոպական Միությունը հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագիրը>>:
Գրասենյակի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետին մանրամասներ ներկայացրեց ծրագրի իրականացման վերաբերյալ: Առաջարկվող ծրագրի նպատակն է՝ նպաստել Գեղարքունիքի մարզի ներառական և կայուն զարգացմանը՝ օժանդակելով ընտրված կլաստերներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու առկա նյութական և ոչ նյութական արժեքները՝ ներառյալ բնության, մշակութային և մարդկային ռեսուրսները, ինչը կնպաստի մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի համայնքներում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով նախ պետք է ընտրվի համայնքների խումբ (կլաստեր), որտեղ կարող են ընդգրկվել տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, մշակութային և կրթական հաստատությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Համաձայն <<Եվրոպական Միությունը հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագրի>>պատասխանատուի և Գեղարքունիքի մարզպետի միջև ստորագրվելիք համագործակցության հուշագրի՝ կլաստերների հետ առաջիկայում կկազմակերպվի հանրային քննարկում, կընտրվի կլաստերը, համայնքը և առաջարկվող ծրագիրը, որին կհաջորդի դրա ֆինանսավորումն ու իրականացումը>>- ներկայացրեց Էսթեր Հակոբյանը:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը: Գեղարքունիքի մարզում իրականացվելիք ծրագրի համար նախատեսված է ներդնել 15-20 հազար եվրո: Նշված ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն հասարակական կազմակերպություններ, որոնց կտրամադրվեն մրցակցային դրամաշնորհներ՝ տեղական զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրեր իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում վերապատրաստումներ կիրականացվեն նաև դպրոցներում, բուհերում և թանգարաններում, որոնք կնպաստեն համայնքային տարբեր հիմնախնդիրների լուծմանը:

<<Մենք պատրաստակամ ենք համագործակցել և աջակցել ձեզ անհրաժեշտության դեպքում: Շատ կարևոր է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելը, որովհետև մենք համատեղման լուրջ խնդիր ունենք լուծելու: Սերտ համագործակցությունը աշխատանքի արդյունքն ավելի տեսանելի կդարձնի>> - հանդիպումը
եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:12:55