Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների առաջին խումբը

02.07.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմ Գարիկ Առաքելյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչները, ծնողները եւ հարազատները հուլիսի 2-ին հանդիսավոր պայմաններում Մարտունու զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհեցին նորակոչիկների առաջին խմբին: Հրաժեշտի արարողությունը կազմակերպվեց Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածքի հոգեւոր հովիվ Տեր -Սիմոն քահանա Մկրտչյանը:,, Մեր հայրենիքը դրախտային է, իսկ դուք այժմ այդ դրախտը պաշտպանող հպարտ զինվորներն եք: Առաջին հերթին բոլորիդ բարի ճանապարհ ու բարի վերադարձ եմ մաղթում, խաղաղ ու անփորձանք ծառայություն,,-նորակոչիկներին դիմեց Տեր-Սիմոն քահանան:
,,Սիրելի նորակոչիկներ, ծառայության ընթացքում ձեր կողքին ոչ միայն ձեր ծնողներն ու հարազատներն են, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը: Երկու տարի առաջ ես անձամբ եմ տեսել, թե ինչ քաջությամբ էին ձեր տարեկից տղաները մաքառում հայրենի հողի փրկության համար: Իսկ հիմա դուք գնում եք՝ փոխարինելու մեր հերոս զինվորներին, որի համար կարելի է միայն հպարտանալ: Սիրելի ծնողներ, ամբողջ կյանքում դուք ձեզ հպարտ կզգաք՝ հայրենիքին այսպիսի պահապան զինվորներ պարգևելու համար: Մեզ մնում է խոնարհվել ձեր հպարտության ու համբերության առջև, այսօրվա մեր նորակոչիկներին ցանկանալ բարի ծառայություն ու պատվաբեր վերադարձ,,-նորակոչիկներին եւ նրանց ծնողներին դիմեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաև Գեղարքունիքի մարզի զինկոմ Գարիկ Առաքելյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Նորակոչիկներին բաժանվեցին Աշոտ Երկաթի պատվին պատրաստված և օրհնված խաչեր, հնչեց զինվորների համար գրված հատուկ աղոթքը:
Նորակոչիկների ծնողներն ու հարազատները առանձնակի հպարտությամբ էին բանակ ճանապարհում իրենց զավակներին: Նորակոչիկները բանակ մեկնեցին բարձր տրամադրությամբ ու բարեմաղթանքների ներքո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42