Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն

03.07.2018

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանը, մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կատարեցին քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 85 քաղաքացիներ: Դիմումատուների խնդիրները հիմնականում սոցիալական և տնտեսական բնույթ էին կրում: Մնացած մասն էլ դիմեց աշխատանքի տեղավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգիր, սեփականության իրավունքով հողամաս և բնակարան ձեռք բերելու, կոմունալ- կենցաղային ամենատարբեր խնդիրների կարգավորման ակնկալիքով:
Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրների տեղում պատասխան տրվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության և քննարկման ենթակա դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36