Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

04.07.2018

Հարգելի հայրենակիցներ
Սահմանադրությունը մեր երիտասարդ պետության հիմնաքարն է, այն կարևորագույն միջոցը, որն անխախտ ու ամուր է պահում Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին քաղաքական ցնցումներից, անկանխատեսելի վտանգներից ու սպառնալիքներից: Այն հստակ սահմանում է օրենքի գերակայությունը, պետական ինստիտուտների գործառույթները, քաղաքացիների հիմնարար ազատությունները, իրավունքներն ու պարտականությունները, ժողովրդավարական արժեքների պահպանման ու զարգացման ուղղությունները:
Անցած 23 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրությունը կատարել է իր պատմական առաքելությունը, դերն ու նշանակությունը և այսուհետ էլ կշարունակի հաստատուն պահել մեր պետականության հիմքերն ու հզորացման հեռանկարները:
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ Սահմանադրության բարեփոխումները նոր հնարավորություններ են ստեղծել մեր երկրի զարգացման ու հետագա հզորացման համար:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում խաղաղ ժամանակներ, համազգային նոր հաղթանակներ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06