Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Տեղի ունեցավ մարզի  ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի ունեցավ մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2017

Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, մարզպետարանի ներկայացուցիչներ: Խոսելով Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպած աշխատանքների և առաջիկա անելիքների մասին, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը նշեց, որ մարզի 126 հանրակրթական դպրոցներում, այդ թվում և ավագ դպրոցներում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել...

2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում 25.08.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը 1մլն 64 հազ․ 900 դրամ է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ին կազմել է 31 մլրդ 728 մլն 800 հազ․ դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 136 հազ․ 900 դրամ։ Արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է...

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը այցելել է մարզի  բազեականներին

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը այցելել է մարզի բազեականներին 24.08.2017

Օգոստոսի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանն հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող ջոկատի անդամների հետ: Հանդիպման ընթացքում բազեականները կիսվել են իրենց տպավորություններով և հավաստիացրել, որ Գեղարքունիքի մարզը ներկայացվում է արժանվույնս: Կարեն Հակոբյանը ոգևորել ու քաջալերել է երիտասարդներին` առաջիկա մրցութային միջոցառումներում մրցանակային տեղեր գրավելու ակնկալիքով:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում 17.08.2017

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը օգոստոսի 16-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Նախարարը և մարզպետը նախ այցելել են Շորժա համայնքի ծիրանի այգի: Մեկ տարի առաջ 10 հեկտարի վրա հիմնված այգում աճեցվում են հայկական ծիրանի սորտեր: Ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով, որը այգու համասեփականատերը կատարյալ և չափազանց արդյունավետ է համարում: Այգում ընթացիկ աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա: Ծիրանի առատ բերքին այստեղ սպասում են 1-2 տարի հետո: Մեծ Մասրիկ համայնքում գյուղատնտեսության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը հանդիպել են տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, իսկ Վարդենիկ համայնքում ծանոթացել 2016 թվականին հիմնված «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության ...

 Կայացավ էպոսասացության  փառատոնի մարզային փուլը

Կայացավ էպոսասացության փառատոնի մարզային փուլը 14.08.2017

,,Սասնա ծռեր,, էպոսին նվիրված ամենամյա հանրապետական փառատոնի մեկնարկը տրվել է մայիս ամսին: Փառատոնի շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել է ներդպրոցական փուլ, որի արդյունքում լավագույն ճանաչված 25 դպրոցականները օգոստոսի 11-ին մարզի երկրագիտական թանգարանում մասնակցել են էպոսասացության փառատոնի մարզային փուլին: ժյուրիի կազմում ընդգրկվել են ԳՊՀ դասախոսներ, էպոսագետներ, մարզպետարանի և մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Լսելով բոլոր մասնակիցների կատարումները, ժյուրին ընտրել է այն մասնակիցներին, ովքեր մարզը կներկայացնեն էպոսասացության փառատոնի հանրապետական փուլում: Նրանք են Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նելլի Վարդանյանը, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ ...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց  ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության   ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության ներկայացուցիչներին 14.08.2017

Օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, կազմակերպության ներկայացուցիչներ Ժան Պոլ Մասնադային և Ժան Կլոդ Ռոսսեյին: Հյուրերը Գեղարքունիքի մարզի ղեկավարի հետ քննարկեցին 2017 թվականին իրենց կազմակերպության միջոցներով մարզի առողջապահական որոշ հիմնարկներում իրականացված ծրագրերի ընթացքի և առաջիկա անելիքների մասին մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ եղավ այս տարի Վարդենիսի պոլիկլինիկայի ենթակայությամբ գործող մի շարք գյուղական բուժկետերին իրենց միջոցներով առաջին բուժօգնության պարագաներով հագեցած բժշկական պայուսակներ տրամադրելու գործընթացին, ինչպես նաև՝ նույն տարածաշրջանի բուժքույրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերին: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44