Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցերեկային երկարօրյա դասընթացներ կիրականացվեն մարզի ևս վեց դպրոցներում

27.07.2018

Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի երեխաների պաշտպանության և կրթության ծրագրի կողմից կազմակերպված մարզային ֆորումը՝ «Տեղական մակարդակում շահերի պաշտպանության» ծրագրի շրջանակներում: Ֆորումին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարները, ՍԱՏԳ տնօրեններ, մարզի խոշորացված չորս համայնքների ներկայացուցիչներ, երեխաների պաշտպանության ծրագրի ներկայացուցիչներ, համայնքային սոցիալական աշխատողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նա կարևորեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզի սոցիալական և առողջապահական ոլորտներում իրականացվող ծրագրերի նշանակությունը և հավաստեց, որ մարզպետարանը այսուհետ էլ պատրաստակամ է՝ կազմակերպության հետ լայն համագործակցությունը շարունակելու և իր հնարավորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերելու համար:
ՎՎՀ Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Վարազդատ Սարգսյանը խոսեց մարզի վեց հանրակրթական դպրոցներում իրենց կազմակերպության կողմից բացված երկարօրյա ցերեկային կենտրոնների գոծունեության մասին: Նա տեղեկացրեց, որ ցերեկային կենտրոններում կազմակերպվում են երկարօրյա դասընթացներ, որտեղ հաճախում են կյանքի դժվարին պայմաններում հայտնված և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այստեղ նրանք ունեն սնվելու , իրենց դասերը պատրաստելու և գործող խմբակների միջոցով մասնագիտական կողմնորոշում ստանալու հնարավորություն: Վարազդատ Սարգսյանի հավաստմամբ՝ նոր ուսումնական տարվանից երկարօրյա ցերեկային դասընթացներ կբացվեն ևս վեց դպրոցներում:
Ֆորումի ընթացքում քննարկվեց նաև 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքներում սոցիալական աշխատողի հաստիք ունենալու խնդիրը, ինչը բխում է ՀՀ ՏԻՄ օրենքից: Բանախոսների կարծիքով՝ օրենքի պահանջը կյանքի կոչելու համար կարևոր է ավելի հետևողական և սերտ համագործակցություն մարզպետարանի, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության և համայնքների միջև, ինչը արդեն նկատելի է մարզի խոշորացված համայնքների օրինակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:04:13