Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Ծովազարդի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա

25.07.2018

Հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Ծովազարդ գյուղի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա: Մարզպետին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը և մարզպետարանի ստոևաբաժանումների ղեկավարներ: Ծովազարդի ֆաբրիկայում այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ձեռնարկության վերագործարկման ուղղությամբ: Ինչպես մարզպետին ներկայացրեց ձեռնարկատեր, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Գագիկ Խաչիկյանը, մինչև տարեվերջ Ծովազարդ գյուղում և Գավառ քաղաքում իրենց ընկերության կողմից մի քանի տեսակի արտադրություններ կհիմնվեն, ինչի արդյունքում կստեղծվեն հազարից ավելի աշխատատեղեր:
Գործարարի հավաստմամբ՝ գործարկվելու են բամբակի մանվածքաբանական ֆաբրիկան, գործվածքային արտադրամասը, բամբակի հումքի վրա հիմնված ձեթի և անասնակերի արտադրությունը, անասնապահական նորաստեղծ տնտեսություններ:
«Արմավիրի մարզում մեր կողմից ցանվել է մոտ 300 հեկտար բամբակ, որի բերքահավաքը կկատարվի սեպտեմբերին, իսկ հումքը պարտադիր կվերամշակվի Ծովազարդում: Նույն ֆաբրիկայի տարածքում կձեռնարկենք նաև բրդի վերամշակման գործը, որպեսզի մեր տնտեսությունների համար կարողանանք լուծել նաև բրդի իրացման խնդիրը: Մինչև տարեվերջ Ծովազարդում և Գավառում մեր ձեռնարկությունները կսկսեն արտադրանք տալ: Մենք դրա համար ունենք բավարար միջոցներ ու նախադրյալներ»,-հավաստեց Գագիկ Խաչիկյանը:
Ողջունելով ներկայացրած ծրագիրը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը գործարար Գագիկ Խաչիկյանին խոստացավ աջակցություն ու համագործակցություն:
«Այսօր մեր երկրի առջև ծառացած է մրցունակ արտադրություններ հիմնելու, կայուն աշխատատեղեր ստեղծելու խնդիրը: Կարծում եմ, որ ձեր ձեռնարկության ներկայացրած ծրագիրը իրատեսական է և հավակնոտ, որը կարող է միաժամանակ խթանել նաև արտադրական կարևոր այլ ճյուղերի զարգացմանը: Մենք մեր հնարավորությունների սահմաններում ձեզ կաջակցենք ու կխրախուսենք, որպեսզի մարզում ստեղծվող աշխատատեղերի հաշվին լուծվի զբաղվածության խնդիրը»,- իր խոսքում նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11