Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

27.07.2018

Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Ռազմական ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների պետերը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2018 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացքի մասին: Կոմիսարը զեկուցեց նաև, որ առկա է անհրաժեշտ մարդկային ռեսուրսը մարզին տրված պլանային առաջադրանքի կատարման համար: Խոսվեց նաև զորակոչիկներին տարկետում տալու խնդիրների, գիտական ոլորտում նվաճումներ արձանագրած երիտասարդներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու, զինծառայությունից խուսափողների հայտնաբերման, բժշկական հետազոտությունների և այլ հարցերի մասին: Լսելով մարզային զինկոմի զեկույցը՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց ամեն ինչ անել՝ արդյունավետ կերպով կատարելու մարզի առջև դրված խնդիրները և հավուր պատշաճի ավարտին հասցնել ամառային զորակոչի հետ կապված աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06