Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում այլընտրանքային էներգիայի ստացման ծրագիրը մոտենում է մեկնարկին

01.08.2018

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» իսպանական կազմակերպության էներգետիկայի Եվրոպայի գլխավոր մենեջեր Սառա Լառռազին և կազմակերպության անկախ ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան -Ստեփանյանին:
Ըստ ներկայացվածի՝ կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում այլընտրանքային էներգիայի ստացման բնագավառում դիտարկումներ սկսել է իրականացնել 2017 թվականից: Գեղարքունիքի մարզպետարանի հետ ստորագրված հուշագրի հիման վրա Վարսեր համայնքում «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» կազմակերպության կողմից տեղադրվել են 80 մետր բարձրության երկու չափիչ կայաններ և մեկ տեխնիկական սարքավորում՝ քամու տեխնիկական տվյալները ստուգելու նպատակով: Կազմակերպության անկախ ներկայացուցիչն Իշխան Սաղաթելյանին տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրությունները կավարտվեն օգոստոսի վերջին, և դրանց արդյունքում կազմված տեխնիկական զեկույցից հետո կմեկնարկեն կայանի տեղադրման շինարարական աշխատանքները:
Սակայն, ըստ Աշոտ Առաքելյան- Ստեփանյանի՝ փորձարարական նպատակով տեղադրված մեկ կայանի հաղորդած տվյալները գոհացուցիչ չեն, ինչի հետևանքով այն կտեղափոխվի Կոտայքի մարզ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կայանի հետագա գործունեությանն առնչվող այլ տեխնիկական հարցեր:
«Մենք պետք է մեր հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում օգնենք և աջակցենք ձեզ այդ աշխատանքներում: Ես ողջունում եմ մարզում այլընտրանքային էներգիայի ստացման նպատակով իսպանական «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը և հորդորում ձեզ՝ համագործակցությունը ավելի խորացնել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հետ՝ ձեզ հետագա աշխատանքներում աջակցելու համար: Հաջողություն եմ ցանկանում ձեր ծրագրերին և ակնկալում կազմակերպված ու արդյունավետ աշխատանք»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59