Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում 16.02.2017
Փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում: Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցեցին տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Մարզի ղեկավարը հանդիպման մասնակիցների հետ քննարկեց սոցիալ-տնտեսական բնույթի եւ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված մի շարք խնդիրներ: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակացույցով տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար ունեն որոշակի գործառույթներ, որոնք պետք է իրականացնեն սահմանված ժամկետներում եւ օրենքով սահմանված կարգով...

Կայացավ Ջավահիր Օհանյանի ,,Հասել եմ լեռան գագաթին,, գրքի շնորհանդեսը 15.02.2017
Ճամբարակ քաղաքի հանդիսությունների սրահում կայացավ վաղամեռիկ բանաստեղծուհի Ջավահիր Օհանյանի ,,Հասել եմ լեռան գագաթին,, գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի աշխատակից , Ջավահիր Օհանյանի աշխատանքային ընկեր Ռոբերտ Օհանյանը՝ ,,Արծվաշեն եւ որդիներ,, հայրենակցական միության հետ համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարները, բանաստեղծուհու ընտանիքի անդամները, մտերիմները, դպրոցական ու աշխատանքային ընկերները: Գրքի շնորհանդեսը համատեղվել էր Ջավահիր Օհանյանի ծննդյան օրվա հետ: Միջոցառման սկզբում տեսաֆիլմի ցուցադրմամբ ներկայացվեց Ջավահիր Օհանյանի ծննդավայր Արծվաշենի պատմությունը...

Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 14.02.2017
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ: Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարևորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական ...

Կայացավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը 06.02.2017
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2017 թվականի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին մարզի ներքին աուդիտի կոմիտեի անդամները, նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ , մարզի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին մարզի ,,Վարդենիսի թիվ 3,4, Կութի, Փոքր Մասրիկի, Գեղամասարի, Արփունքի, Նորակերտի, Արեգունու, Կարճաղբյուրի, Այրքի, Շատջրեքի, Խաչաղբյուրի, Շատվանի, Ջաղացաձորի միջնակարգ և Ազատի հիմնական դպրոցներ,, ՊՈԱԿ-ներում 2013, 2014, 2015 և 2016 թվականներին ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ իրականացված ներքին աուդիտի արդյունքները: Ըստ ներկայացվածի աուդիտի ընթացքում վերը նշված կազմակերպություններում բացահայտվել են մի շարք բացթողումներ և խախտումներ...

Ընտանիքում ծնվել է 9-րդ երեխան 31.01.2017
Հունվարի 27-ին Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել փոքրիկ Անին, 4,3 կգ քաշով և 51 սմ հասակով: Անի Բոզոյանը Գեղհովիտ համայնքից Խաչիկ Բոզոյանի և Հասմիկ Սահակյանի ընտանիքի 9-րդ երեխան է: Նա ունի 4 քույր և 4 եղբայր: Ընտանիքում 9-րդ երեխա ունենալու աչքալուսանքը կարծես թե ողջ մարզին է պատկանում: Այդ առիթով Գեղարքունիքի մարզպետը փոքրիկ Անիին է տրամադրել նվեր՝ գումարի տեսքով: Փոքրիկի ծննդյան առթիվ նվերներ է նախապատրաստել և նրա ընտանիքին հանձնել նաև Մարտունու ծննդատան բուժանձնակազմը:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ տոնական միջոցառումներ կազմակերպվեցին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում և հանրակրթական դպրոցներում: Սարուխան համայնքի արվեստի դպրոցում կազմակերպված գրակա-երաժշտական ցերեկույթն ուղեկցվեց Հայոց բանակաշինության 25-ամյա պատմության դժվարին ու փառավոր էջերի ներկայացմամբ: Կարմիրգյուղի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ԵԿՄ վարչության անունից Հայոց բանակի օրվա առթիվ պատվոգրեր և հուշամեդալներ շնորհվեցին Գեղարքունիքի մարզից Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին: Իսկ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ցերեկույթին հրավիրվել էին համայնքից ՀՀ Զինված ուժերում իրենց պարտքը կատարած և օրերս արդեն տուն վերադարձած տղաներն և ծառայության մեջ...