Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է Կարմիրգյուղի Սերգո Ավետիսյանի անվան փողոցի մի հատվածը

22.10.2018

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է Սերգո Ավետիսյանի անունը կրող փողոցի մի հատվածը, որը համարվում է նաև գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող ճանապարհը: Ինչպես տեղեկացրին Կարմիրգյուղի գյուղապետարանից, ծրագրի արժեքը կազմում է 12 միլիոն 500.000 դրամ , որի 40 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, իսկ մնացած 60 տոկոսը ներդրել է Կարմիրգյուղի համայնքապետարանը:
«Ասֆալտապատվել է փողոցի 450 գծամետր հատվածը: Ճանապարհը տանում է դեպի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց: Նախկինում այստեղով անցնելն առաջացնում էր մի շարք դժվարություններ: Հիմա արդեն ունենք բարեկարգ ու ժամանակակից ճանապարհ», -ներկայացրեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12