Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները

22.10.2018

Գեղարքունիքի մարզի Սարուխան , Դդմաշեն, Երանոս, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն համայնքներում ավարտվել են համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրությունները:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, քվեարկությունն ընթացել է առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի: 21 հազար 617 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 8463 ընտրող, կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 41,5 տոկոսը: Ներքին Գետաշենում գրանցված 6411 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2514 ընտրող, կամ՝ 39,21 տոկոսը: Նախնական տվյալներով՝ համայնքի գործող ղեկավար Կարո Գեւորգյանը շահել է 1652, նրա մրցակից Սպարտակ Գորանցյանը՝ 796 ձայն: Վերին Գետաշենում գրանցված 3228 ընտրողներից քվեարկել են 1173-ը, կամ՝ 54,93 տոկոսը: 729 ձայն շահել է Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժ, անկուսակցական Տիգրան Մուրադյանը՝ առաջ անցնելով մյուս երեք մրցակիցներից: 612 ձայն է շահել համայնքի ղեկավարի արդեն նախկին պաշտոնակատար, ՀՅԴ անդամ Հայկ Սարգսյանը: Անկուսակցականներ Դավիթ Դավթյանը եւ Արսեն Սիմոնյանը շահել են համապատասխանաբար 307 եւ 89 ձայն: Մաքենիսում իր մրցակցին՝ անկուսակցական Ռադիկ Ավետիսյանին, պարտվել է համայնքի գործող ղեկավար Հարություն Մանուկյանը: Այստեղ 348 ընտրողից քվեարկել են 257-ը, կամ՝ 73,85 տոկոսը: 147 ձայն շահել է Ռադիկ Ավետիսյանը, 101 ձայն՝ Հարություն Մանուկյանը: Դդմաշենում 1119 ընտրողից քվեարկել են 1184-ը, կամ՝ 61,70 տոկոսը: Համայնքի գործող ղեկավար Ավետիս Ավետիսյանն այստեղ հաղթել է ձայների բացարձակ առավելությամբ՝ ստանալով 882 քվե: Սարուխանում 5884 ընտրողից քվեարկել են 2321-ը-ը, կամ՝ 39,45 տոկոսը: Այստեղ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյովա Աբրահամյանը՝ հավաքելով 944 ձայն: Երկրորդ տեղում ստացած քվեներով զբաղեցրել է Սարուխան համայնքի նախկին ղեկավար Վահան Գեւորգյանը՝ շահելով 842 ձայն: Մյուս թեկնածուներից Սամվել Զաքոյանը հավաքել է 297,Վիգեն Շահինյանը՝ 183 ձայն: Երանոսում 3827 ընտրողից քվեարկել են 1538-ը, կամ՝ 40,19 տոկոսը, որոնցից 1045-ը ձայնը տվել են համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Սաշա Բավեյանի օգտին: Դավիթ Մելոյանի օգտին քվեարկել է 214, Երեմ Քարամյանի օգտին՝ 211, Կարեն Սարիբեկյանի օգտին՝ 39 ընտրող: Հաղթած բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12