Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2017
Հարգելի բուժաշխատողներ: Անգնահատելի է ձեր դերը մարդկանց առողջ ապրելակերպն ապահովելու, հանրության բուժսպասարկումն իրականացնելու գործում: Օրվա ցանկացած պահի ձեր կարիքը զգում են ամենատարբեր տարիքի բազմահազար մարդիկ, ովքեր ձեր մասնագիտական հմտությունների ու մարդկային վերաբերմունքի շնորհիվ վերադառնում են առողջ կյանքի ու գործունեության: Տարիների ձեր վաստակը եւ աշխատանքային ձեռքբերումները միանգամայն արժանի են ամենայն հարգանքի, երախտագիտության ու շնորհակալության: Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ, ցանկանում խաղաղ երկինք, քաջ առողջություն, անսահման սեր ու երջանկություն, անձնական ու մասնագիտան նորանոր հաջողություններ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Առողջապահության նախարարը շնորհավորեց մարզի բուժաշխատողներին 21.06.2017
Հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի և մարզի բուժաշխատողների մասնակցությամբ: Դիմելով բուժաշխատողներին, նախարարը և մարզպետը շնորհավորեցին նրանց՝ Բուժաշխատողի օրվա առթիվ՝ ցանկանալով արգասաբեր աշխատանք, առողջություն եւ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ: Բուժաշխատողի օրվա, ինչպես նաև մարզի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ առաջադեմ մոտեցումների ներդրման, մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և երկարամյա նվիրված աշխատանքի համար նախարարը ՀՀ...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին 20.06.2017
Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց մարզի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Բացման խոսքում մարզպետը նշեց, որ մեծ գնահատանքի է արժանի քաղաքացիական հասարակության ծավալած աշխատանքը և որ դեռևս շատ խնդիրներ կան մարզում, որոնց լուծումն առանց քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավման դժվար է պատկերացնել։ Մարզպետը կարծիք հայտնեց, որ մարզային իշխանությունների հետ տևական ժամանակ ընթացող համագործակցությունն ավելի կընդլայնվի ու հնարավորինս արագ կստեղծվեն պայմաններ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։ Հանդիպման ընթացքում...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ֆրանսիական ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության ներկայացուցիչներին 20.06.2017
Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության ներկայացուցիչներ Մարտին Շալինյեին , Սեբաստիան Ֆավիեին եւ Անժելա Գավրիեին : Հանդիպումը կայացավ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ 2016 թվականին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում: Հանդիպման սկզբում Սեբաստիան Ֆավիեն խոսեց համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի մասին, ապա ներկայացրեց նույն համագործակցության ծրագրերով նախատեսված անելիքները, որոնք էլ ավելի կխթանեն տուրիզմի գովազդումն ու ...

Մասնագիտական դասընթաց Գեղարքունիքի մարզի նեղ մասնագետ բժիշկների համար 20.06.2017
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ եւ ,,Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում,, հասարակական կազմակերպության, ,,Գեդեոն Ռիխտեր,, դեղագործական ընկերության հետ համագործակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի բուժհաստատությունների բուժաշխատողների համար կազմակերպվեց մասնագիտական դասընթաց: Այն վարեցին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսներ եւ մայրաքաղաքի առանձին բուժհաստատությունների բարձրակարգ մասնագետներ: Դասընթացում դասախոսություններ ներկայացվեցին ,,Թթվակախյալ հիվանդությունների վարում...

Կրկեսային ծրագիր մարզի փոքրիկների համար 19.06.2017
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի բարձր հովանու ներքո հունիսի 16-ին և 17-ին Երեանի պետական կրկեսի Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի սաները հյուրախաղերով հանդես եկան մարզի Սևան, ճամբարակ, Մարտունի Վարդենիս և Գավառ քաղաքներում: Կրկեսի դերասանները մարզի քաղաքների և տարածաշրջանների համայնքների փոքրիկ հանդիսատեսին մատուցեցին ուրախ ու հետաքրքիր ծրագիր: Իրենց բազմաժանր կատարումներով հանդես եկան աճպարարներ, ձեռնածուներ, օղակային մարմնամարզիկներ, այլ դերասաններ: Կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանի տեղեկացմամբ, մարզի բոլոր տարածաշրջաններում կրկեսային ծրագրերն ընթացել են լեփլեցուն դահլիճներում, ժպտացող մանուկների ուրախ ծափերի ներքո, փոքրիկ հանդիսատեսին պարգևելով անմոռանալի պահեր: