Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

25.10.2018

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահության առաջնային օղակի հիմնարկների տնօրենների հետ: Բուժհաստատությունների տնօրենները մարզպետին ներկայացրին ընդհանուր իրավիճակը իրենց կազմակերպություններում , ինչպես նաև՝ առկա հիմնախնդիրներն ու առաջնահերթ անելիքները:
Խորհրդակցության ավարտին մարզպետը հրահանգեց տնօրեններին՝ բարձրացնել աշխատանքային պատասխանատվությունը և բուժսպասարկման որակը, բնակչության մոտ տեղիք չտալ որևէ դժգոհության: « Մեր երկրում կատարված փոփոխությունը պետք է հստակ երևա նաև ձեր աշխատանքում, ինչը պետք է դրսևորվի բնակչության հետ անմիջական շփումների ընթացքում: Բնական է, որ ձեզ դիմած քաղաքացիներն առողջական խնդիրներ ունեցող, հուզական վիճակում գտնվող մարդիկ են, որոնց հետ հարկավոր է վարվել շատ մեղմ, հարգանքով, հուսադրող խոսքերով, ընդառաջել նրանց: Ես ուզում եմ, որ ձեր կողմից սպասարկվող այցելուները ձեր մասին խոսեն միայն հարգանքով ու ակնածանքով, իսկ դուք միշտ գտնվեք ձեր մասնագիտական ու մարդկային բարձրության վրա: Աշխատեք ազատվել ավելորդ, ձևական հաստիքներից, փոխարենը խրախուսեք որակյալ աշխատանք կատարողներին, անընդհատ բարձրացրեք բուժսպասարկման որակը: Միշտ ազնիվ եղեք ձեր խղճի առաջ, և ձեր համակարգում դրական փոփոխությունն անմիջապես կնկատվի ու կգնահատվի», - հանձնարարեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59