Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանն այցելեց Գավառի նորակառույց թատրոնի շենք

24.10.2018

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանաչողական այցով եղավ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մարզպետը շրջայց կատարեց թատրոնի նորակառույց շենքում, ծանոթացավ շենքի տեխնիկական և գույքային հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին:
Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած զրույցի ընթացքում թատրոնի կոլեկտիվի անդամները ներկայացրին այն ցանկը, որոնք կբեմականացվեն առաջիկայում: Նրանք բարձրացրին նաև դերասանական երիտասարդ կադրերի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի համալրման անհրաժեշտության խնդիրը:
Շրջայցից հետո Գնել Սանոսյանն ընթացիկ հարցերի շուրջ առանձնազրույց ունեցավ դերասանական անձնակազմի հետ, որին մասնակցում էր նաև Հ. Պարոնյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, Գավառի թատրոնի լավագույն բարեկամ Երվանդ Ղազանչյանը: Զրույցի ընթացքում Գնել Սանոսյանին ներկայացվեցին նաև հատվածներ թատրոնի անցած երկարամյա պատմությունից: «Ուրախ եմ այս հաճելի կառույցում գտնվելու և ձեզ հետ հանդիպելու համար: Ես թատրոնի սիրահար եմ և կարծում եմ, որ ինձ հնարավորություն կընձեռվի՝ հաճախակի այցելել թատրոն, ականատես լինել բազմաժանր ներկայացումների: Ես օր օրի տեսնում եմ, թե մարզում որքան անելիքներ կան կրթության և մշակույթի զարգացման ուղղությամբ և կարծում եմ, որ այս թատրոնի գործունեությունը հնարավորություն կտա մարզում աշխուժացնել, զարգացնել և վերաիմաստավորել մշակութային կյանքը: Թատրոնը միայն թատրոն չէ, այն ունի նաև դաստիարակչական մեծ դերակատարություն մեր կյանքում, և թատրոն մուտք գործող անձը չի կարող անտարբեր մնալ մշակութային կյանքի անցուդարձին: Եկեք ուրախ լինենք, որ ունենք նման պայմաններ և հնարավորություններ: Արվում է հնարավորը, որ մշակույթի աշխարհում գործող մարդը մտածի միայն մշակութային կյանքի զարթոնքի մասին: Նմանատիպ հանդիպումները հաճախակի են լինելու, որի ընթացքում պետք է քննարկենք առաջնահերթ լուծում պահանջող հարցեր»,-նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը և Երվանդ Ղազանչյանը քննարկեցին նաև թատրոնի բացման արարողության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59