Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը համայնքներում ծանոթացավ բնակչությանը մտահոգող խնդիրներին 12.11.2018
Նոյեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածաշրջանի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ և Ծովասար համայնքներում: Երանոսում Գնել Սանոսյանն այցելեց համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոց և մանկապարտեզ: Դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային պայմաններին, դասընթացների անցկացման հնարավորություններին, դիտարկեց նաև հանդիսությունների դահլիճի անմխիթար վիճակը: Երանոսի մանկապարտեզում բարձրացվեց լոկալ ջեռուցման համակարգի անցկացման խնդիրը, որի իրականացման համար համայնքապետարանը չունի բավարար միջոցներ և ակնկալում է պետության համաֆինանսավորումը: Գնել Սանոսյանը խոստացավ հնարավորությունների դեպքում ընդառաջել, որպեսզի դպրոցում և մանկապարտեզում առկա խնդիրները լուծում ստանան: Մարզպետն այցելեց նաև Երանոսի բուժամբուլատորիա, ծանոթացավ աշխատանքային պայմաններին և մատուցվող ...
Տեղեկացում 12.11.2018
Լճաշեն համայնքում ավագանու հերթական նիստի անցկացման վերաբերյալ...

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում հոկտեմբեր ամսից սկսվել եւ ընթանում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են գյուղի գործարարների, տեղական միջոցների եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի հաշվին: Մեսրոպ Մաշտոցի փողոցում ճանապարհաշինական աշխատանքները մոտենում են ավարտին: Այստեղ արդեն ասֆալտապատվել է 1300 գծամետր ճանապարհ՝ մոտ 8200 քառակուսի մետր մակերեսով:Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 67 միլիոն դրամ, շինարարական մրցույթը շահել են 48 միլիոն դրամով:Գումարի 60 տոկոսը ներդրել է Սարուխանի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Ընդ որում, Սարուխանի համայնքապետարանն այստեղ ներդրել է 12 միլիոն դրամ, իսկ 18 միլիոն դրամով ծրագրի իրականացամանն աջակցել են գյուղի գործարարները:

Գանձակում պետական միջոցներով կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր 09.11.2018
Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր, ինչի արդյունքում 2019 թվականից գյուղի ոռոգելի հողերը կավելանան շուրջ 40 հեկտարով: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ խորքային հորի կառուցման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 43 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականին հոկտեմբերից եւ կավարտվեն նոյեմբերի վերջերին: «Շինարարներն արդեն ավարտել են հորատման աշխատանքները, տեղադրվում են սարքավորումները: Հորատումը կատարվել է 183 մետր խորությամբ:Մղվող ջրի հզորությունը կազմելու է 40 լիտր վայրկյան: Ոռոգման ջուրը եկող տարվանից ոռոգելի կդարձնի Գանձակի «Աղվեսբներ» կոչվող թաղամասը, որը հիմնադրվել է 1990-ական թվականներին: Այս ծրագրից կօգտվի մոտ 80 տնտեսություն՝ որոշակիորեն ավելացնելով գյուղմթերքների արտադրությունը: Գանձակի համայնքապետարանը ծրագրի իրականացման համար պետք է կատարի համաֆինանսավորում...

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ 2018 թվականի փետրվարի 1-ից մեկնարկած «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել Գեղարքունիքի մարզի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ խթանելով համայնքային զբոսաշրջության զարգացմանը, մշակութային և բնապահպանական իրազեկվածությանն ուղղված նախաձեռնությունները: Գեղարքունիքի մարզում ...

Մարտունի քաղաքում կվերականգնվեն ֆուտբոլային հարուստ ավանդույթները 09.11.2018
Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանին և Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Մարտունի քաղաքում ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու և ֆուտբոլի մարզադպրոց հիմնելու հարցը: «Ինչպես գիտեք, «Ալաշկերտ» թիմը նախկինում ներկայացրել է Մարտունի քաղաքը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մտադիր եմ զարգացնել եւ մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում: Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը: Մի քանի տարի առաջ էլ ունեցել եմ նույն նպատակը, սակայն բանակցություններն այն տարիների մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հաջող ընթացք չեն ունեցել...