Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ 28.09.2018

Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ:Այցի ընթացքում նրան ուղեկցեցին Չկալովկա և Նորաշեն համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Չկալովկա համայնքում մարզպետն այցելեց մանկապարտեզ, դպրոց եւ համայնքապետարան, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ կրթական հաստատությունների մանկավարժների, համայնքապետարանի աշխատակիցների, ինչպես նաեւ՝ գյուղի բնակիչների հետ: Դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների ներկայացման համաձայն՝ օրախնդիր հարց է դարձել սանհանգույցների կառուցումը, ինչպես նաեւ՝ երթեւեկող ուսուցիչների եւ աշակերտների համար երթեւեկության պատշաճ կազմակերպումը: Մարզպետը խոստացավ գտնել համապատասխան հնարավորություններ ու լուծումներ՝ տեղում հանձնարարականներ ...

Սեւանի շաքարի գործարանը կվերագործարկվի 75-80 աշխատատեղով

Սեւանի շաքարի գործարանը կվերագործարկվի 75-80 աշխատատեղով 28.09.2018

Սեպտեմբերի 28-ին Սեւանի շաքարի գործարան աշխատանքային այց կատարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եւ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Ինչպես նախարարին եւ մարզպետին ներկայացրեց ՙՍեւանի շաքարի գործարան՚ ՓԲԸ տնօրեն Արմեն Առաքելյանը, ձեռնարկությունն արտադրությունը դադարեցրել է 2009 թվականից՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: <<Գործարանը մինչեւ 2009 թվականը աշխատում էր, սակայն այդ ժամանակ միջազգային շուկայում բարձրացավ շաքարեղեգի գինը, իսկ տեղական շուկայում շաքարի գինը համեմատաբար ցածր էր ներմուծվող հումքի ինքնածախսածածկման դիմաց: Մյուս կողմից էլ ունեինք արտադրական ոչ բավարար հզորություններ, որպեսզի կարողանայինք դիմակայել շուկայի թելադրանքին: Հիմա որոշել ենք ավելացնել արտադրական հզորությունները այն հաշվով, որպեսզի օրական կարողանանք 60 տոննա շաքարավազ արտադրել...

Ամփոփվեցին մարզի առողջապահական համակարգի ինն ամիսների կատարողական արդյունքները

Ամփոփվեցին մարզի առողջապահական համակարգի ինն ամիսների կատարողական արդյունքները 27.09.2018

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատություններում այս տարվա առաջին ինն ամիսներին կատարված աշխատանքների, ինչպես նաեւ՝ սքրինինգային հետազոտությունների արդյունքները: Հանդիպմանը մասնակցեցին մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները: Մարզի հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատությունների 2018 թվականի ինն ամիսների եւ սքրինինգային հետազոտությունների արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Ըստ զեկուցողի՝ մարզի առողջապահական հաստատություններն առաջին ինն ամիսների ընթացքում պարտքեր չեն կուտակել:

Գեղարքունիքի մարզպետին կից երիտասարդական խորհուրդը կդառնա գործող մարմին

Գեղարքունիքի մարզպետին կից երիտասարդական խորհուրդը կդառնա գործող մարմին 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց մարզի մի խումբ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ակտիվ երիտասարդների, որոնց հետ քննարկեց մարզպետին կից երիտասարդական խորհրդի նոր կազմ ընտրելու, գործունեության ծրագիրը մշակելու եւ գործողության մեջ դնելու հետ կապված խնդիրները: (Մարզպետին կից երիտասարդական խորհուրդը ձեւական մարմնից պետք է դառնա մշտապես գործող մարմին, որում պետք է ներգրավվեն ակտիվ երիտասարդները:

Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայությունները համալրվել են շտապօգնության նորագույն ավտոմեքենաներով

Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայությունները համալրվել են շտապօգնության նորագույն ավտոմեքենաներով 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն՝ տեղում քննարկելու Չինաստանի Հանրապետության կառավարոթւյան կողմից որպես նվիրատվություն տրամադրված նոր շտապօգնության նորագույն մեքենաների շահագործման հետ կապված հարցերը: Ինչպես տեղում ներկայացրին ոլորտի պատասխանատուները՝ շտապօգնության 15 նոր մեքենաներն արդեն պատրաստ են շահագործման, իսկ շտապօգնության բժիշկը, բուժքույրը եւ վարորդը համապատասխան վերապատրաստման դասընթացներ են անցել: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ մարզ է բերվել շտապօգնության 15 նոր ավտոմեքենա, որոնցից 4-ը տրամադրվել է Մարտունու, 3-ը՝ Սեւանի, 3-ը՝ Գավառի բժշկական կենտրոններին, 3-ը՝ Վարդենիսի հիվանդանոցին եւ 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնին: Հատկացված 15 ավտոմեքենաներից 5-ը ռեանոմոբիլներ են, որոնք հավասարապես բաշխվել են վերը նշված բուժհաստատություններին: §Չինաստանի Հանրապետությունն անգնահատելի աջակցություն է ցուցաբեր

Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները

Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները 21.09.2018

Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձը: Մարզկենտրոն Գավառ քաղաքում միջոցառումը մեկնարկեց զինվորական քայլերթով: Նվագախմբի երաժշտական հնչյունների ներքո Գավառի կենտրոնական հրապարակ մտան քաղաքի կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ՝ Գավառից և հարակից համայնքներից: Տոնական քայլերթն ընդունեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Արդեն 27-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետության անցած կարճատև, բայց վայրիվերումներով լեցուն ուղին արժևորելուց առաջ կուզենայի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 18:49:07