Նորություններ

1. Թթուջուր բնակավայր 2. Գետիկ բնակավայր 3. Գ. Մարտունի բնակավայր 4. Այգուտ բնակավայր 5. Դպրաբակ բնակավայր 6. Կալավան բնակավայր 7. Ձորավանք բնակավայր 8. Անտառամեջ բնակավայր 9. Ջիլ բնակավայր 10. Դրախտիկ բնակավայր 11. Ազատ բնակավայր 12. Շատվան բնակավայր 13. Նորակերտ համայնք 14. Ակունք համայնք 15. Ծաղկունք համայնք 16. Մեծ Մասրիկ համայնք 17. Կարճաղբյուր համայնք

Մարտի 23-ը՝ համապետական շաբաթօրյակի օր 20.03.2019
Սիրելի' հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը: Լուսանկարները՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի և Թթուջուր բնակավայրերի մաքրման ենթակա աղբանոցների:

Գեղարքունիքի մարզի հարգարժան բնակիչնե'ր, եկեք միասին մաքրենք մեր մարզը 20.03.2019
ՀՀ Գեղարքունիքի մարզի 2019 թվականի մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին փակման ենթակա համայնքների /բնակավայրերի/ աղբանոցները 1. Թթուջուր բնակավայր 2. Գետիկ բնակավայր 3. Գ. Մարտունի բնակավայր 4. Այգուտ բնակավայր 5. Դպրաբակ բնակավայր 6. Կալավան բնակավայր 7. Ձորավանք բնակավայր 8. Անտառամեջ բնակավայր 9. Ջիլ բնակավայր 10. Դրախտիկ բնակավայր 11. Ազատ բնակավայր 12. Շատվան բնակավայր 13. Նորակերտ համայնք 14. Ակունք համայնք 15. Ծաղկունք համայնք 16. Մեծ Մասրիկ համայնք 17. Կարճաղբյուր համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան / 18 մարտի, 2019 թվական, ժամը՝ 17:35/:

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Կարճաղբյուր, Վարդենիս, Գեղամասար և Զոլաքար համայնքներ 20.03.2019
Մարտի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Կարճաղբյուր, Վարդենիս, Գեղամասար և Զոլաքար համայնքներ: Կարճաղբյուրում մարզպետն այցելեց Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան, որտեղ ծանոթացավ աշխատանքների ընթացքին, Սևանի էնդեմ ձկնատեսակների պահպանության ու վերարտադրության, ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներին: Ինչպես ներկայացրեց գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, տեղում բուծվում է Սևանի էնդեմ ձկնատեսակներից երկուսը՝ գեղարքունին և ամառային իշխանը: Տարեկան թողունակությունը կազմում է 3 միլիոն մանրաձուկ, որի 20 տոկոսը, ըստ ծրագրով նախատեսված պարտավորվածության, բաց է թողնվում Սևանա լիճ, իսկ մնացած մասը տեղափոխվում է Սևանա լճում տեղադրված ցանցավանդակային տնտեսություններ՝ աճեցման նպատակով: «Սևանի իշխանի պաշարների պահպանության, վերարտադրության և ...

Հանրապետության մարզերի կրթական հաստատությունների ներկայացուցիչները` խորհրդարանում 20.03.2019
Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին խորհրդարան են այցելել հանրապետության տասնմեկ մարզերի տարբեր կրթական հաստատությունների հարյուր քսան աշակերտ եւ ուսուցիչներ:Հյուրերը շրջել են ԱԺ-ում, այցելել խորհրդարանի պատմության թանգարան, ծանոթացել օրենսդիր մարմնի անցուդարձին: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ պատգամավոր Արման Բոշյանը:Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Լենա Նազարյանը կարեւորել է երիտասարդների հետ նման հանդիպումները, նշելով, որ դրանք ստեղծում են անմիջական շփման հարթակ՝ հնարավորություն տալով առավել մոտիկից ծանոթանալու օրենսդրական գործընթացներին: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահը փաստել է, որ խորհրդարանը քաղաքական թիվ մեկ կառույցն է, որտեղ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները պատրաստակամ են լսելու բոլոր խնդիրները եւ հնարավորության շրջանակում տալու դրանց օրենսդրական կարգավորումներ: Լենա Նազարյանը հավելել է. «ԱԺ-ն նաեւ վերահսկողություն է իրականացնում կառավարության ...

Մեկնիր ձեռքդ, վերցրու աղբը 19.03.2019
Սիրելի՛ հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը՝ «Մեկնիր ձեռքդ, վերցրու աղբը»: Լուսանկարները՝ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի աղբանոցի: