Նորություններ

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի 2019 թվականի առաջին կիսամյակն ամփոփող նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, հրավիրյալի կարգավիճակով՝ Գեղարքունիքի մարզի ՍԱՏԳ-ների պետերը: Հանձնաժողովի նիստի օրակարգային առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի սոցիալական մանկավարժ Լուսինե Նաջարյանը: Նա ներկայացրեց Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի գործունեությունը, առանձնահատկությունները, տեխնիկական հագեցվածությունը, խոսեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների մասին՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով հատուկ կարիքավոր երեխաների հայտնաբերման, նրանց հատուկ դպրոց ընդգրկելու հետ կապված խնդիրներին: Բազնախոսի ...

Մարտունու հանրային լողափում կայացավ ծանրամարտի հանրապետական առաջնություն 01.07.2019
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հանրային լողափի տարածքում հունիսի 29-ին տեղի ունեցավ ծանրամարտի հանրապետական բացօթյա մրցաշար, որին մասնակցեցին Երեւանի, Մարտունու, Արցախի, Էջմիածնի, Արթիկի, Վանաձորի, Ղափանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Արտաշատի, Սեւանի, Գավառի, Գորիսի, Արարատի, Վեդիի մարզադպրոցները ներկայացնող շուրջ 100 ծանրորդներ: Ինչպես տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գեւորգ Սարգսյանը, մրցումներն անցկացվեցին հունիսի վերջին երկու օրերին, 12 քաշային կարգերում, տղաների եւ աղջիկների խմբերում: Մրցաշարը կազմակերպել էին Գեղարքունիքի մարզպետարանը եւ Մարտունու մարզադպրոցը: Մրցաշարի բացմանը մասնակցեցին եւ ծանրորդներին ողջունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մրցաշարի ընթացքում Եվրոպայի երիտասարդական տարիքի ռեկորդ սահմանեց Մարտունու մարզադպրոցի սան Մոնթե Մխիթարյանը՝ 61 կիլոգրամ ...

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված միջոցներով Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում հուլիսի 1-ի դրությամբ մեկնարկել են ֆուտբոլային փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Մարատ Ղուրշուդյանը, ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցումն այս պահին ընթանում է Գեղհովիտ, Երանոս, Կարմիրգյուղ, Ծովակ եւ Գեղարքունիք համայնքներում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի հավաստմամբ՝ մոտակա օրերին ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման մեկնարկը կտրվի նաեւ Լճաշեն, Հայրավանք, Նորատուս համայնքներում: Իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շինարարությունը կսկսվի նաեւ Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ Աստղաձոր, Լիճք, Արծվանիստ, Մեծ Մասրիկ, Ակունք, գյուղերում: Կառուցվող խաղադաշտերն ունենալու են 42 մետր երկարություն եւ 22 մետր լայնություն: Նույն աղբյուրների հավաստմամբ՝ թվարկված բոլոր համայնքների ֆուտբոլի փոքր խաղադաշտերը շահագործման կհանձնվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում:

Վարդենիկ համայնքում անցկացվեց «Ավելուկի» փառատոն 29.06.2019
Գեղարքունիքի մարզում գործող « Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության նախաձեռնությամբ հունիսի 29-ին Վարդենիկ համայնքում անցկացվեց « Ավելուկի» փառատոն,որին ներկա գտնվեցին ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ երեք դուստրերի հետ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ այլ պաշտոնյաներ, հյուրեր,վարդենիկցիներ, Գեղարքունիքի և Հանրապետության այլ մարզերի բնակիչներ, զբոսաշրջիկներ՝ Հայաստանից և արտերկրից:Փառատոնի գլխավոր նպատակն էր մասնակիցների ուժերով հյուսել ամենաերկար ավելուկը, իսկ միջոցառման ավարտին, որպես խորհրդանիշ, դրանից տուն տանել: «Ավելուկի» փառատոնն ուղեկցվեց ճանաչված երգիչ, երգչուհիների, երգի ու պարի խմբերի կատարումներով: Օրն առավել տոնական դարձրեցին Գեղարքունիքի և հանրապետության տարբեր մարզերից ներկայացված տաղավարները, որոնցում բացի ավելուկից և նրանից պատրաստված կերակրատեսակներից, համտեսի ներկայացվեցին նաև խմիչքներ, ուտեստներ, բլիթներ, ...

Հունիսի 28-ին Գավառ քաղաքի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցի եւ ծրագրավորման Գեղարքունիքի մարզային ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Գեղարքունիքի մարզում գործող «Արմաթ» ինժեներական 38 լաբորատորիաների եւ ռոբոտաշինության 2 խմբակների աշխատանքները: Միջոցառումը կազմակերպվել էր «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գեղարքունիքի մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ՝«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից իրականացվող ինժեներական լաբորատորիաների մասնակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանը,նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանը, ...

Խորհրդակցություն՝ ոստիկանություն- համայնք կապի ամրապնդման ուղղությամբ 28.06.2019
ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նախաձեռնությամբ հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժանմունքների պետերի և Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց , որ նման ձևաչափի հանդիպում մարզում կազմակերպվում է առաջին անգամ, ինչը և՛ ողջունելի է, և՛ արդյունավետ մի շարք առումներով: «Ես շատ կարևորում եմ մարզում տարբեր կազմակերպությունների միջև ստեղծվող համագործակցությունը: Այն նպաստում է ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանը: Այդ առոմով ես կարևորում եմ նաև ոստիկանության մարզային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման սերտ կապն ու համագործակցությունը,ինչը կնպաստի համայնքային նշանակության շատ հիմնախնդիրների կարգավորմանը»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: ...