Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Երիտասարդ մայրաքաղաքի» ճանաչման ամենամյա մրցույթի փորձագիտական հանձնաժողովի անդամներին

19.11.2019

Նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Երիտասարդ մայրաքաղաքի» ճանաչման ամենամյա մրցույթի փորձագիտական հանձնաժողովի անդամներին: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեցին մրցույթին մասնակցելու համար համահայտատու «Գեղարեգ» կրթամշակութային և «Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների ղեկավարները, իրենք մրցույթի հայտ են ներկայացրել՝ Գավառ քաղաքը որպես «Երիտասարդ մայրաքաղաք» ճանաչելու համար, իսկ որպես մրցույթի հայտատու հանդես է եկել Գավառի քաղաքապետարանը:
Ողջունելով հյուրերին եւ հաջողություն մաղթելով հայտատու կազմակերպություններին՝ մարզպետ Գնել Սանոսյանը կարեւորեց մրցույթի դերն ու նշանակությունը՝ անկախ հետագա արդյունքներից: «Կարեւոր չէ, թե Հայաստանի Հանրապետության որ քաղաքը հաղթող կճանաչվի, քանի որ այս դեպքում հիմնական բովանդակությունը երիտասարդության ակտիվ գործունեության խթանումն է, նոր գաղափարների իրականացումը: Մեր երիտասարդները շատ ակտիվ ու նախաձեռնող գտնվեցին Թավշյա հեղափոխության օրերին ու պարտավոր են նույն կերպ շարունակել՝ հանուն մեր երկրի բարօրության ու հզորացման: Ինչու՞ ենք ուզում, որ երտասարդ մայրաքաղաք ճանաչվի Գավառը: Որովհետեւ այս քաղաքում կան երիտասարդական շատ ակտիվ կազմակերպություններ ու խմբեր, ովքեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում աչքի են ընկնում բազմապիսի արդյունավետ եւ ուսանելի նախաձեռնություններով, առաջ են քաշում եւ իրագործում նոր գաղափարներ ու ծրագրեր: Մյուս կողմից էլ այդ ճանաչումը հնարավորություն կտա Գավառում աշխուժացնել երիտասարդների գործունեությունը, նրանց կապել հայրենի եզերքի հետ ու նվազեցնել արտագաղթը, որը ցավոտ խնդիրներից մեկն է»,-նշեց մարզպետը:
Այնուհետ Գնել Սանոսյանը պատասխանեց փորձագետների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին կադրային, հանրակրթական, սոցիալ-տնտեսական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, երիտասարդության դերի ակտիվացման հետ առնչվող խնդիրներին: Մարզպետը խոսեց նաեւ Գավառ քաղաքի հիմնախնդիրների մասին, որոնց մեջ առավել կարեւորեց փողոցների անբարեկարգ վիճակը:
Հանդիպում- քննարկումը շարունակվեց Գավառի պետական թատրոնի շենքում: Թատրոնի լեփ-լեցուն դահլիճում Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները Գավառի կրթամշակութային հիմնարկների աշխատակիցներին, ուսանողներին ու հասարակական կազմակերպություններին ներկայացրեցին «Երիտասարդ մայրաքաղաք» ճանաչվելու մրցույթի մասնակցության ծրագրի համառոտ նկարագրությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38