Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի թատերախմբերն աչքի են ընկել հանրապետական մանկապատանեկան փառատոնում

14.11.2019

Երևանում անցկացվեց «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող և անցկացվող «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 19-րդ փառատոնի հանրապետական փուլը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան թատերական 28 լավագույն խմբեր՝ 30 բեմադրությամբ:
Գեղարքունիքի մարզից փառատոնին մասնակցում էին «Արեգունի» սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության «Արեգ» երգասաց-տիկնիկային թատերախումբը՝ «Ճերմակ օձը» հեքիաթի բեմադրությամբ՝ ըստ Գրիմ եղբայրների, թարգմանությամբ Հովհ.Թումանյանի, գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Սարգսյան, Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի «Նուրի-Նուրի» թատերախումբը՝ «Մարդու բախտը» հեքիաթի բեմադրությամբ՝ ըստ Հովհ.Թումանյանի «Անխելք մարդը» և «Ձախորդ փանոսը» հեքիաթների, գեղարվեստական ղեկավար՝ Սուսաննա Սարգսյան, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը՝ «Մի բուռ հեքիաթ» հեքիաթների բեմադրությամբ՝ ըստ Հովհ. Թումանյանի:
Գեղարքունիքի մարզի թատերախմբերի ելույթներն արժանացան փառատոնի կազմակերպիչների ու հանդիսատեսի համակրանքին, գովեստի խոսքերին և ջերմ ծափողջույններին: «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Նիկողոսյանը, «Նռան հատիկ» փառատոնի պատվավոր նախագահ, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, «Նռան հատիկ» փառատոնի նախագահ Մարինե Ղազարյանը և փառատոնի մյուս կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, մարզպետարանի  կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի  աշխատակիցներին՝ փառատոնին թատերախմբերին մասնակից դարձնելու, լավագույն մասնակցություն և ակտիվության ցուցաբերելու համար:
Փառատոնի փակման արարողության ժամանակ Գեղարքունիքի մարզի բոլոր թատերախմբերին լավագույն մասնակցության համար տրվեցին պատվոգրեր և «Նռան հատիկ» փառատոնի խորհրդանիշ:
«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի գեղարվեստական խորհրդին, վարչության կազմին և մասնակից թատերախմբերին ողջունեց Փարիզի «Կոլաժ» թատերախումբը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59