Նորություններ

Կալավանում բացվեց «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն» 05.09.2019
Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական գործընկերների մասնակցությամբ Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրում բացվեց « Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը...

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 04.09.2019
Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 33 քաղաքացի: Դրանցից 5 քաղաքացի դիմեցին աշխատանքի տեղավորման խնդրով, 10-ը՝ բնակարանների և ենթակառուցվածքների բարելավման, բնակտարածքի և հողի հետ կապված մի շարք խնդիրներով, 4 քաղաքացի՝ բուժման մեկնելու հարցում աջակցություն ստանալու և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու հարցերով, 12 քաղաքացի՝ դրամական օգնություն ստանալու նպատակով և ևս 2 քաղաքացի՝ ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու հետ կապված հարցերով: Դիմումատուների մի մասի խնդրանք- պահանջները բավարարվեցին տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Փրկարարի օրվա առթիվ 04.09.2019
Գեղարքունիքի մարզի հարգելի փրկարարներ: Դուք ձեր ծառայողական պարտականությունները միշտ պատվով ու պատասխանատվությամբ եք կատարում, անկախ օրվա ժամերից, աղետների հարուցած դժվարություններից ու բարդագույն իրավիճակներից։ Ձեր կամքի ու խիզախության շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, բնական ու տեխնածին աղետներ կանխվել, ինչի դիմաց միշտ արժանացել եք երախտագիտության ու մեծարանքի։ Դուք հաստատակամ ու ամուր կանգնած եք ձեր դիրքերում՝ շարունակելով ձեր փրկարար առաքելությունը։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում խաղաղ ու անվտանգ ծառայություն, աշխատանքային հաջողություններ։ Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան։

Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց սուբվենցիոն հերթական ծրագրերի ընթացքը 04.09.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղավ Ձորագյուղ, Ծակքար և Ծովասար համայնքներում, որտեղ դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Ձորագյուղ համայնքում միանգամից մեկնարկել էր սուբվենցիոն երկու ծրագիր: Առաջին ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 500 հազար դրամ, արդեն ավարտին է հասցվել 14-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները 700 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4500 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Հիմնանորոգված փողոցը տանում է դեպի համայնքի ավագ դպրոց: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով դեռևս ընթացքի մեջ են խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքները:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28 միլիոն 900 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Գեղարքունիքի մարզում անցկացվելու է ձկան փառատոն 03.09.2019
Սեպտեմբերի 2-ին «Արմենպրես» -ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Ռեստորանների Հայկական Ասոցիացիայի» գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը եւ ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Արման Վալենսյանը ներկայացրեցին Սևանի թերակղզու տարածքում առաջին անգամ անցկացվող «Էկո Ֆիշ Ֆեսթ» ձկան փառատոնի օրակարգը: «Փառատոնը էկոլոգիական շեշտադրումներ ունի, այդ պատճառով այն անվանել ենք «Էկո Ֆիշ Ֆեսթ»: Այլ փառատոներից այն տարբերվում է նրանով, որ մենք օրը սկսում ենք Սեւանա լճի ամբողջ շրջակայքը մաքրելու գործընթացով: Այսինքն` մենք մեծ շաբաթօրյակով ենք սկսելու, որը տեւելու է առավոտյան ժամը 10-ից մինչեւ ժամը 13-ը: Շաբաթօրյակին կմասնակցեն մարզի բոլոր կառույցները, եւ այս ամենը կանենք «Սեւան» ազգային պարկի հետ համատեղ»,- տեղեկացրեց մարզպետ Գնել Սանոսյանը: Ռեստորանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահե Գևորգյանն իր հերթին տեղեկացրեց, որ փառատոնը հավակնում է դառնալ շարունակական:

Մարզի թիմը մրցանակային երրորդ հորիզոնականում է 03.09.2019
2019 թվականի օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Ծրագիրը նպատակ ուներ ամրապնդելու հաշմանդամություն ունեցող անձանց առողջությունը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ հանգստի կազմակերպումը: Մարզերի թիմերը հանդես եկան հինգ մարզաձևերում՝ շախմատ, շաշկի, սեղանի թենիս, դարթս և բազկամարտ: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ մասնակցելու միայն մեկ մարզաձևում: Թիմերի կազմում ընդգրկված էին հիմնականում հենաշարժողական և տեսողական խնդիրներ ունեցող անձիք: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 4 տղա և 3 աղջիկ: ՀՀ Գեղարքւնիքի մարզի թիմը ներկայացնում էին՝ դարթս մարզաձի կանանց պայքարում՝ Ռուզաննա Մնացականյանը (Սևանի), իսկ տղամարդկանց պայքարում՝ Նորայր Զախարյանը (Գավառ), շախմատ մարզաձևի տղամարդկաց ...