Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2019 թվականի տարեկան հաշվետվության ամփոփ պատկերը 20.01.2020
2019 թ–ն ՀՀ Գեղարքունիքի մարզի համար լայնածավալ շինարարական աշխատանքների իրականացման տարի էր։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 103 սուբվենցիոն ծրագիր է իրականցվել, որի համար ներդրվել է 4 մլրդ 460 մլն դրամ։ Կառուցվել եւ հիմնանորոգվել է 7 մանկապարտեզ, 4 մշակույթի տուն, անցկացվել են ոռոգման՝ 17 , խմելու ջրի՝ 13, արտաքին լուսավորության՝ 13 ցանց, կառուցվել է 4 պուրակ եւ խաղահրապարակ, վերանորոգվել է 2 բազմաբնակարան շենքերի մուտքեր եւ տանիքներ, անցկացվել է 2 գազատար, ասֆալտապատվել 36 ներհամայնքային ճանապարհ: Նախորդ տարի մարզում ասֆալտապատվել է 72 կմ ճանապարհ: Մարզի 16 համայնքում կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1500հա դասական նշանակության հողամասերի՝ առանց սահմանված կարգով վարձակալական պայմանագրերի կնքման օգտագործման դեպքեր: Կատարվել է նաեւ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանների ճշգրտում, որի արդյուքնում շուրջ 200 հա-ով ավելացել է Գեղարքունիքի մարզի տարածքը՝ դառնալով 535131,8 հա : Նախորդ տարի մարզի 57 համայնքից 26–ում չէր իրականացվում աղբահանություն։ Հետեւողական աշխատանքի արդյունքում

Մարտունու բժշկական կենտրոնում հաջորդ շաբաթվանից կգործի հեմոդիալիզի բաժանմունքը 20.01.2020
Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունքի բացման ուղղությամբ արդեն կատարվում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Հեմոդիալիզի բաժանմունքը հունվարի 27-ից կսպասարկի հերթագրվածներին: «Բաժանմունքի ստեղծման ձեռնարկը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, առողջապահության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի ներկայացված առաջարկությամբ և կառավարության համաձայնությամբ: Այն ծրագրով նախատեսված էր ստեղծել 2022 թվականին, բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, սակայն, ելնելով հիվանդների խնդրանքից ու նրանց բուժումը տեղում կազմակերպելու խիստ անհրաժեշտությունից, որոշվեց ժամանակավորապես այն տեղավորել հին մասնաշենքում՝ մինչեւ նոր շենքի շահագործումը: Տարածքի հիմնանորոգումը կատարվել է բժշկական կենտրոնի, մասամբ էլ՝ տնօրենի տրամադրած անձնական միջոցների հաշվին, իսկ սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ Առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի միջոցներով: Մեր կողմից ընտրվել ու վերապատրաստվել է բուժանձնակազմը: Արդեն կատարում ենք հիվանդների հերթագրում, որի համար տարածել ենք համապատասխան տեղեկատվություն: Ձեռք ենք բերել հեմոդիալիզի 5 սարքավորում,

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում ընթանում է առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը 17.01.2020
Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում 2020 թվականի հունվարի 13-20-ը անցկացվում է դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը։ Մասնակցության հայտ է ներկայացրել 1891 աշակերտ, որից՝ 179-ը՝ Սեւանի, 441-ը Մարտունու, 639-ը՝ Գավառի, 367-ը՝ Վարդենիսի, 264-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններից։ Օլիմպիադան անցկացվում է Գավառի N 5, Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2, Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան N 2, Ճամբարակի N 1 եւ Սեւանի Վ. Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցներում: Տարածքային փուլի արդյունքները կամփոփվեն հունվարի 21-ին: Տարածքային փուլում հաղթող ճանաչված աշակերտները հունվարի 25-ից կմասնակցեն առարկայական օլիմպիադայի մարզային փուլին, իսկ մարզային փուլում հաղթած աշակերտները ձեռք կբերեն հանրապետական փուլին մասնակցելու իրավունք: Տարածքային փուլում օլիմպիադան անցկացվում է հումանիտար առարկաներից, իսկ բնագիտական առարկաների օլիմպիադան անցկացվում է օնլայն տարբերակով, դպրոցական ու մարզային փուլերով:

Ծովագյուղում եւ Լճաշենում բացվեցին ֆուտբոլի փոքր խաղադաշտեր 16.01.2020
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Լճաշեն համայնքներում տեղի ունեցան ֆուտբոլի փոքր խաղադաշտերի բացման արարողություններ: Բացման պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Միջոցառումներին մասնակցեցին ՀՖՖ նախագահի տեղակալ Արմեն Նիկողոսյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը, Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Ծովագյուղի եւ Լճաշենի համայնքապետարանների, ֆեդերացիայի աշխատակիցներ, դպրոցականներ: «Այսօր մենք բացում ենք 2019 թվականի ընթացքում մեր մարզում կառուցված 15 փոքր խաղադաշտերից երկուսը: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ աչալրջորեն հետեւել այս խաղադաշտերի պահպանմանն ու օգտագործմանը, ֆուտբոլային մրցաշարերի կազմակերպմանը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Այս 15 խաղադաշտերը, կարծում եմ, ծառայելու են հայկական ֆուտբոլի զարգացմանը, մեր երեխաներին կապելու են ֆուտբոլային աշխարհին, հնարավորություն են ստեղծելու, որ մեր մարզն էլ ունենա պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմեր ու ճանաչված ֆուտբոլիստներ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ համայնքապետարաններին, որոնց միջոցներով կառուցվեցին այս խաղադաշտերը:

Ծաղկունքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը 15.01.2020
Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, «Դար» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ , Գեղարքունիքի մարզպետարանի ու «ԷվենտՏուրա» ընկերության հետ համագործակցությամբ, 2020 թվականի օգոստոսի սկզբին կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարում կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով: Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ հավաստեցին «Դար» հիմնադրամի ներկայացուցիչ, «Ծաղկունքի հյուրատուն» ՍՊԸ տնօրեն Յուրա Սարգսյանը եւ «Արենի Փառատոն Հիմնադրամ»-ի տնօրեն, «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը: «Որպեսզի միջոցառումը ծառայի իր հիմնական նպատակին եւ անցկացվի բարձր մակարդակով, միջազգային ճանաչում ունեցող երաժշտական խմբերի, ինչպես նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկների ակտիվ մասնակցությամբ, մենք այս պահից արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքները: Ակտիվ համագործակցություն ենք ծավալել միջազգային տուրօպերատորների հետ: Կապահովվի նաեւ մարզի արտադրողների մասնակցությունը եւ սեփական.

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 10.01.2020
Հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին զորակոչի անցկացման փուլերի, Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատից ստացված գրությունների քննարկումների, զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների համագործակցության հետ կապված հարցեր: Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, նշելով, որ ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան: Միաժամանակ առկա են բոլոր նախադրյալները՝ զորակոչի պլանն ամբողջությամբ կատարելու համար: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր տարկետման թույլտվություն տրամադրելուն: Զորակոչային հանձնաժովի քարտուղարի ներկայացմամբ տարկետման իրավունք ստանալու համար Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատից ստացվել են մի շարք զորակոչի ենթակա քաղաքացիների փաստաթղթեր, որոնց զգալի մասի խնդիրները կապված են հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ: